ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորհուրդ է տվել շվեդացի 16–ամյա էկոակտիվիստ Գրետա Թունբերգին կառավարել ցասումը և կինո գնալ։ Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր գրել է Twitter–ում։
«Թրամփը հասկանում է Ռուսաստանի հետ բարեկամություն անելու շահը». Լավրով
«Ինչ անհեթեթ է։ Գրետան պետք է աշխատի իր ցասումը զսպելու խնդրի վրա, իսկ հետո ընկերոջ հետ հին, բարի ֆիլմ դիտելու գնա։ Հանգստացիր, Գրետա, հանգստացիր»,–նշել է Թրամփը։
Փաշինյան և «շքերթաքաղաքականություն». մայիսի 9-ին Մոսկվա կմեկնե՞ն Թրամփը, Էրդողանը և Ալիևը
Դեկտեմբերի 11–ին ամերիկյան Time ամսագիրը Թունբերգին ճանաչել է տարվա մարդ։ Այդ կոչմանն առաջադրված էին նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Մարկ Ցուկերբերգը, Դոնալդ Թրամփը և ուրիշներ։
Նախընտրական թրենդ Անգլիայում. մարդիկ «քվեարկող» կատուների լուսանկարներ են հրապարակում
Քաղաքական գործիչը գրառմանը կցել է դեռահասի ելույթի տեսագրությունը, որում նա հայտարարել էր կլիմայի փոփոխությունների պատճառով մարդկանց մահվան և էկոհամակարգերի կործանման մասին` քաղաքական գործիչներին մեղադրելով, որ նրանք մտածում են միայն փողերի և տնտեսական աճի մասին։ Այդ ելույթը հայտնի է դարձրել ակտիվիստին։