Սայլակին նստած այս տղամարդուն կարելի է տեսնել Հյուսիսային պողոտայում, Աբովյան փողոցի սկզբնամասում, «Ռոսիա» առևտրի կենտրոնի տարածքում կամ ԱԳՆ–ի նախկին շենքի դիմաց։ Նա հիմնականում հանրահայտ ստեղծագործություններ է երգում, անցորդները մոտենում են և գումար դնում գետնին դրված պայուսակի մեջ, իսկ տղամարդն էլ այցեքարտի նմանվող ինչ–որ թուղթ է մեկնում նրանց։
Ռուս հարսնացուն իր հարսանիքի ժամանակ երգում է «Ջան, բալես, բալես» երգը․ տեսանյութ
Թղթի վրա գրված է նրա ինստագրամյան էջի հասցեն, որը որոշ բաներ է բացահայտում երգչի մասին։ Տղամարդու անունը Կասրա Չավոշի է, նա երգում է ակումբներում և փողոցներում, ընդ որում` ոչ միայն հայերեն։
Լոնդոնի հրապարակում եգիպտացի երգիչը կատարել է Սայաթ–Նովայի «Նազանին». տեսանյութ
Իսկ այս տեսանյութում Չավոշին երգում է էստրադային երգիչ Ռազմիկ Ամյանի «Չունի աշխարհը քեզ նման» ստեղծագործությունը։
Նշենք, որ երևանյան անցորդները գնահատում են երգչի տաղանդն ու ջանքերը, որովհետև պայուսակում, բացի մետաղադրամներից, շատ են նաև թղթադրամները։