ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը հեռարձակվելու է Հանրապետության հրապարակից՝ ուղիղ եթերում։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։
«Պատմության մեջ առաջին անգամ ՀՀ ղեկավարի՝ տվյալ դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը հեռարձակվելու է Հանրապետության հրապարակից՝ ուղիղ եթերում»,–գրել է Կուբատյանը։
Նշենք, որ դեկտեմբերի 10–ի իր ուղիղ հեռարձակման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ բացառիկ ու աննախադեպ Ամանոր է լինելու Երևանում, Հանրապետության հրապարակում: Նրա խոսքով` ամիսներ առաջ Երևանի քաղաքապետարանի և կառավարության առաջ խնդիր էր դրել այս տարի ունենալ բոլորովին նոր տրամաբանության և բովանդակության Ամանոր, և կարծես խնդիրը լուծվել է։
«Սա ոչ այնքան ծախս է, որքան ներդրում». Մարությանի խոսնակը մեկնաբանել է ամանորյա ծախսերը
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը 325 միլիոն դրամ (շուրջ 677 հազար դոլար) կծախսի Նոր տարվա միջոցառումների համար. 271 միլիոնը կառավարությունն է տրամադրել, 54 միլիոնն էլ ընթացիկ բյուջեով է հատկացված։
«Ոնց որ թե 700 հազար դոլարը «պերեբոռ» է. Նաիրա Զոհրաբյանը` Նոր տարվա ծախսերի մասին