00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արարատի մարզպետի համար փոխարինող են պատրաստում. «Հրապարակ»

© Sputnik / Aram NersesyanГубернатор Араратской области Гарик Саркисян на собрании председателей общин Армении (11 февраля 2019). Еревaн
Губернатор Араратской области Гарик Саркисян на собрании председателей общин Армении (11 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարզպետի օգնական է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արարատի տարածքային կառույցի պատասխանատուն, որն այժմ փորձում է յուրացնել գործի նրբությունները։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի պաշտոնանկության հարցը, որն ամիսներ շարունակ շրջանառվում է, հնարավոր է, որ շուտով ավելի առարկայական դառնա։  Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը.

«Վերջերս մարզպետի օգնական է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արարատի տարածքային կառույցի պատասխանատու Կառլեն Մկրտչյանը, որն «ուսումնառության» շրջան է անցնում»,–գրում է թերթը։

Համապատասխան պատրաստման դեպքում հնարավոր է` նա Գարիկ Սարգսյանի փոխարեն նշանակվի մարզպետի պաշտոնում։

Հիշեցնենք, որ Արարատի մարզպետի շուրջ աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ նա հավանություն էր տվել Դաշտավան գյուղում մի ներդրողի` կոկորդիլոսաբուծարան հիմնելու մտադրությանը:

Губернатор Араратской области Гарик Саркисян во время акции Зеленая граница (15 марта 2019). Армения - Sputnik Արմենիա
«Թշնամին տնից է լինում». իմքայլական պատգամավորը Գարիկ Սարգսյանի համար կոկորդիլոս է ընտրում

Մաքսայինում հնարավոր չէր եղել տարանջատել՝ կոկորդիլոսը թռչո՞ւն է, թե ոչ: Քանի որ կոկորդիլոսի ձվի ներմուծման մաքսային կոդ չկա, ուստի այն պետք է ներմուծվեր թռչնի ձվի անվան տակ:

«Հարցն այն է եղել, թե կոկորդիլոսների նախնիներն ավելի շատ կենդանիների որ խմբին են պատկանել: Կոկորդիլոսն իր կառուցվածքով մոտ է թռչուններին: Նա չունի ստամոքս, ունի քարաճիկ, պատկերացնո՞ւմ եք: Ինչ-որ ժամանակ նրանք թռել են»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր Սարգսյանը:

Այժմ էլ, համացանցային տիրույթում, ծիծաղով են վերհիշում մարզպետի` կոկորդիլոսների հետ կապված պատմությունը:

Վերջերս էլ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի անվան շուրջ աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ 168.am-ը գրեց, որ մարզպետի եղբայրը ծեծել է վարսավիրին, որը հերթից դուրս հրաժարվել է սպասարկել մարզպետին։ Վարսավիր Սերոբը լրատվամիջոցի հետ զրույցում չի հերքել տեղեկությունը, բայց մանրամասներ էլ չի հայտնել։

Մարզպետ Գարիկ Սարգսյանը հերքում է վարսավիրին ծեծելու լուրը

«Հայտարարում եմ, որ դա ապատեղեկատվություն է։ Եվս մեկ անգամ տվյալ լրատվամիջոցին և իրենցից արտատպած մյուս լրատվականներին հորդորում եմ որևէ նյութ գրելուց առաջ ճշտել դրա իսկությունը»,–Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էր նա։

Սարգսյանը նյութի կապակցությամբ հրավիրել էր իրավապահ մարմինների ուշադրությունը և խնդրել, որպեսզի մանրամասն ուսումնասիրեն տվյալ նյութը։ Եվ եթե դրանում հանցակազմ պարունակող հատկանիշներ կան, ապա թող անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ պարզելու տվյալ «դեպքի հանգամանքները» և մարզպետին մեղսագրվող «հանցանքի» արժանահավատությունը։

Լրահոս
0