00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամանորի համար 270 մլն հատկացնելն ուտել-խմելու, ծափ-ծլնգոցի համար չէ. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsТоржественная церемония зажжения огней главной елки Еревана (21 декабря 2018). Еревaн
Торжественная церемония зажжения огней главной елки Еревана (21 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` խնդիր է դրված, որ մեծ թվով քաղաքացիներ Ամանորը նշեն Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Ամանորյա միջոցառումների կազմակերպման համար մոտ 270 մլն դրամ հատկացնելն ամենևին էլ ուտել-խմելու, ճոխությունների, ծափ-ծլնգոցի վրա գումար ծախսելու համար չէ։  Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Главная елка Еревана 2018 года - Sputnik Արմենիա
Բացառիկ Ամանոր է լինելու. Փաշինյանը խորհուրդ է տալիս Նոր տարին անցկացնել Երևանում

«Մենք սրանով լուծում ենք շատ կարևոր սոցիալ-հոգեբանական, տնտեսական և գեղագիտական խնդիր։ Գաղտնիք չէ, որ ՀՀ շատ քաղաքացիներ Ամանորը նշում են հանրապետությունից դուրս, ինչը բավականին լուրջ տնտեսական խնդիր է երկրի համար, քանի որ գումարներն արտահոսում են։ Մենք էլ խնդիր ենք դրել, որ մեծ թվով քաղաքացիներ Ամանորը նշեն Հայաստանում, ինչպես նաև խթանենք զբոսաշրջիկների հոսքը Հայաստան»,–ասաց վարչապետը։

Ամանորյա կորպորատիվներ. ինչքան է ծախսելու Երևանի վարչական շրջաններից յուրաքանչյուրը

Նա բերեց Դավոսի օրինակը, որտեղ Ամանորին մարդիկ հարազատներով հավաքվում են մեկի տանը տոները նշելու, իսկ մյուս տունը վարձով են տալիս զբոսաշրջիկներին։ Վարչապետը տեղեկացրեց, որ սուրբծննդյան կրպակներում վաճառվելու են հոթ–դոգեր, բրդուճներ, ու մարդիկ կարող են մեկ բաժակ գինով ու մեկ բրդուճով քայլել տոնական Երևանով։

Փաշինյանի խոսքով` դեկտեմբերի 21–ից սկսած` ամեն օր համերգներ են լինելու Երևանում` մինչև հունվարի 7–ը, քանի որ երեխաների գեղագիտական ճաշակը պետք է զարգանա ոչ թե իրենց և իրենց հարևանների սեղաններին, այլ բեմերին նայելով։ Նա հայտնեց նաև, որ Ամանորի օրերին որոշակի ժամերին նաև թանգարաններն են բաց լինելու։

«Խնդիր էի դրել, որ Ամանորի համար նոր երգ գրվի ու այդ պրոցեսը շարունակենք այնքան ժամանակ, որ մեր գրած ամանորյա երգը պոպուլյար լինի այնչափ, որքան Jingle Bells–ը։ Ինձ ասացին, որ Ամանորին նվիրված արդեն իսկ մեկ երգ գրվել է»,–ասաց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ չի հասկացել այն շեշտադրումները, թե երկրում այսքան պրոբլեմ կա, իսկ իրենք տոնի վրա այդքան գումար են ծախսում: Փաշինյանը կարծում է, որ մարդկանց ուղղակի փող բաժանելը նրանց սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հնարավոր ամենավատ ճանապարհն է:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը 325 միլիոն դրամ (շուրջ 677 հազար դոլար) կծախսի Նոր տարվա միջոցառումների համար. 271 միլիոնը կառավարությունն է տրամադրել, 54 միլիոնն էլ ընթացիկ բյուջեով է հատկացված։

Լրահոս
0