00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Խուլիգանություն չի եղել, եղել է անձնական խոսակցություն». Գյումրիում գրանցված դեպքի մասին

© Sputnik / Armenuhi MkhoyanПресс-конференция адвоката Карапета Погосяна (10 декабря 2019). Гюмри
Пресс-конференция адвоката Карапета Погосяна (10 декабря 2019). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրիում ձերբակալված Գարիկ Ուզունյանի ընկերը պատմել է դեպքի մասին և մեկնաբանություններ տվել։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի ընկերոջ հասցեին սպառնալիքներ հնչեցնելու և խփելու համար բերման ենթարկված, իսկ ավելի ուշ ձերբակալված Գարիկ Ուզունյանի (Շեկոյի) համակիր, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը բացառում է խուլիգանության ու խփելու վարկածը: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց Պողոսյանը` տեղեկացնելով, որ բերման ենթարկելու օրը նրանք միասին են եղել:

Город Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրիում բերման են ենթարկել «Շեկոյին». պատճառը Ռոբերտ Քոչարյանի ուղարկած ծաղկեպսա՞կն է

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը դեկտեմբերի 9-ին Facebook-ի իր էջում գրել էր, որ ժամեր առաջ Գյումրիում երկու հոգի խփել են ընկերոջը և սպառնացել, որ հաջորդը ինքն է լինելու։ Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել։ Բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել էին միջադեպի մասնակից անձանց ինքնությունը։ «Շեկո» մականունով 30-ամյա տղամարդը, որը Գյումրու բնակիչ է, հայտնաբերվել և ժամը 22-ի սահմաններում բերման էր ենթարկվել ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին։ Մինչ այդ Սարուխանյանը գրառում էր արել և քննադատել Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին` ծաղկեպսակ դնելու համար, ապա ծավալված իրադարձությունները կապել իր գրառման հետ։

Կարապետ Պողոսյանի խոսքով` Գարիկ Ուզունյանի կողմից մեքենայով հետապնդում ևս չի եղել, այլ այդ երիտասարդն ինքն է մտել Գարիկին պատկանող «Կռունկներ» խանութ, ապա միասին դուրս են եկել խանութից ու խոսել դրսում: «Միջադեպ եղել է, այո, հրմշտել են իրար, բայց խուլիգանություն, հայոյանք չի եղել, չի եղել մեքենայով հետապնդում, ավելին` Կարեն Սարուխանյանի ընկերն ու Գարիկ Ուզունյանը ծանոթներ են, նախկինում Գարիկը որոշ լավություններ է արել նրա համար: Զուտ կենցաղային թեմայով խոսակցություն է եղել, որը կապ չի ունեցել Ռոբերտ Քոչարյանի` դեկտեմբերի 7–ին ուղարկած ծաղկեպսակի հետ»,-լրագրողներին ասաց Պողոսյանը:

Փայտե մատանիներ, խաղալիքներ և մոմակալներ. ինչպես է գյումրեցին ներկայացնում հայրենի քաղաքը

Պաշտպանի խոսքով` Գարիկին որոնելու ու բերման ենթարկելու մասին ներկայացվածը «թատերական շոու էր»: «Մենք միասին այդ օրը Երևանում էինք, ու երբ մեզ մեր ծանոթները զանգեցին ու տեղեկացրին Կարեն Սարուխանյանի facebook-յան փոստի մասին, մի քանի րոպե անց ստացանք նաև հեռախոսազանգ ոստիկանությունից։ Ասացինք, որ Գյումրի վերադառնալուն պես կներկայանանք ոստիկանություն, բայց քաղաք մտնելուն պես մեզ կանգնեցրին Ճանապարհային ոստիկանները, ապա քաղաքացիական հագուստով մարդիկ բռնի ուժով Գարիկին տարան ոստիկանություն»,- պատմեց Պողոսյանը՝  նշելով, որ բաժնում մոտ 4 ժամ պահելուց հետո ձերբակալման որոշումն է կայացվել:

Пленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի օրենքն ընդունվեց 1-ին ընթերցմամբ և փոխադարձ մեղադրանքներով

Պողոսյանի կարծիքով` այստեղ կանխակալ վերաբերմունք կա: Նա այս ամենի պատճառ է համարում ընկերոջ ընդդիմադիր հայացքները՝  ավելացնելով, որ Գարիկը կուսակցական չէ, պարզապես ընդդիմադիր դիրքորոշում ունի:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի ուղարկված ծաղկեպսակը որպես պատճառ որակելու փաստին` նա նշեց, որ դա պատճառ չէր կարող լինել. «Դա ինչ -որ շահարկումների համար է արվում, քանի որ ո՛չ ես, ո՛չ Գարիկը Ռոբերտ Քոչարյանի ուղարկած պսակը տեղադրելու հետ կապ չունենք։ Դա արել են նրա արարողակարգի աշխատակիցները»:

Հավելենք, որ այս թեմայով գրառում է արել նաև Գարիկ Ուզունյանի պաշտպան Արտակ Մովսիսյանը: «Այսօր` ժամը 00:10-ին, պաշտպանյալս` Գյումրի քաղաքի բնակիչ Գարիկ Ուզունյանը, ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշ բաժնի հետաքննության գծով ավագ տեսուչի կողմից ակնհայտ ապօրինի ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք (խուլիգանություն) կատարելու կասկածանքով: Սրան նախորդել է ՀՀ ԱԺ պատգամավորի ֆեյսբուքյան մի գրառում, համաձայն որի Գյումրի քաղաքում 09.12.2019թ.-ին հարվածել են իր ընկերոջը և սպառնացել նույն բանն իր հետ անել: Հաշվի առնելով այս հանգամանքը և պաշտպանյալիս` դեռ չձերբակալած ոստիկանության կողմից համացանցում այդ մասին տարածած տեսագրության առկայությունը, ողջամիտ կասկած ունենք, որ ձերբակալումը քաղաքական մոտիվներ ունի, չի բխել իրավական անհրաժեշտությունից և կատարվել է ինչ-որ մեկի քաղաքական քմահաճույքը բավարարելու համար»:

 

Լրահոս
0