ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 1.5 տարեկան տղան այս պահին ծայրահեղ ծանր վիճակում է։ Facebook սոցիալական ցանցում գրել է բուժհաստատության մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
Դեպքը տեղի է ունեցել երեկ` դեկտեմբերի 9-ին։ Փոքրիկը տանը գետնանուշ ուտելիս շնչահեղձություն է ունեցել ու կորցրել գիտակցությունը։ Ծնողները երեխային անհապաղ հասցրել են մոտակա՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ արձանագրվել է սրտի և շնչառության կանգ ու կատարվել է անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումներ:
Thank you. Երևանում 6-րդ հարկից ընկած փոքրիկը շնորհակալություն է հայտնել աղոթքների համար
«Ծայրահեղ ծանր վիճակում երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Ներկայում էլ վիճակը ծայրահեղ ծանր է, օտար մարմինը բրոնխից հեռացվել է, սակայն երեխան դեռ կոմատոզ վիճակում է, միացված է արհեստական շնչառության սարք: Բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար»,– գրել է Դերձյանը:
Հրաշքներ լինում են. 6–րդ հարկից ընկած Արվինի պատմությունը Happy end ունեցավ
Նա նշել է, որ տարվում է ինտենսիվ բուժում` օրգանիզմի բոլոր կենսական ֆունկցիաները պահպանելու համար: