00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սա ոչ այնքան ծախս է, որքան ներդրում». Մարությանի խոսնակը մեկնաբանել է ամանորյա ծախսերը

© Sputnik / Andranik GhazaryanНовогодний вернисаж
Новогодний вернисаж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կարապետյանը խոսել է քաղաքապետարանի` Ամանորի համար արված ծախսերից և հավելել, որ պետք է փորձենք զարմացնել, տպավորել զբոսաշրջիկներին։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Թբիլիսիում այս տարվա ամանորյա ծախսերը կազմել են 2,8 միլիոն լարի կամ շուրջ 1 000 000 ԱՄՆ դոլար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը` նշելով, որ ԿամԱԶ-ների ու «շեյխերի» թեմաներից սահուն անցում ենք կատարում ամանորյա ծախսերի թեման։

Установка главной новогодней елки Еревана - Sputnik Արմենիա
Տոներն են մոտենում. ե՞րբ կվառվեն հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը. տեսանյութ

«Գուցե արդարացի հարցադրումներ կան՝ տոնի կազմակերպման համար 700 000 դոլար ծախսելու հարցում, բայց նախ եկեք հասկանանք, թե ինչ ենք ուզում ինքներս մեզանից ու ինչ ենք ուզում էս քաղաքի համար ընդհանրապես։ Եթե ասում ենք, որ մարդիկ Երևանում պետք է իրենց լավ զգան տոներին, դուրս գան «բուդ-արաղ-հարևանի տուն» եռամիասնության շրջանակներից ու փորձեն քաղաքի մասշտաբով տոնել Նոր տարին, ապա պետք է փոխել վերաբերմունքը ծախսերի նկատմամբ»,–գրել է Կարապետյանը։

Նա հավելել է, որ ուզում ենք տուրիստի համար գրավիչ ուղղություն լինել, պետք է փորձենք զարմացնել էդ, տպավորել նրան։ Իսկ դրա համար պետք է ծախս անել, ավելի ճիշտ՝ ներդրում։ «Ինչպես, օրինակ, հայ տուրիստների սիրած Թբիլիսիում են անում։ Էնտեղ այս տարվա ամանորյա ծախսերը կազմել են 2,8 միլիոն լարի կամ շուրջ 1 000 000 ԱՄՆ դոլար։ Իսկ անցած տարի, երբ մենք քննարկում էինք Երևանի 140.000 դոլարանոց տոնածառը, Թբիլիսին նոր տոնական լուսավորության վրա 775 000 դոլար էր ծախսել։ Ու դատելով տարբեր ամսագրերի ու զբոսաշրջիկների հիացական արձագանքներից, էդ ծախսը լրիվ արդարացված էր»,–իրենց արած ծախսը մեկնաբանել է Կարապետյանը։

Հեքիաթային քաղաքից մինչև Բրեգովիչի համերգ. որքան կարժենան այս Նոր տարվա միջոցառումները

Նրա խոսքով` սա ոչ միայն ու ոչ այնքան ծախս է, որքան ներդրում։ «Իսկ ամանորյա շոուն Երևանում իսկապես շատ շքեղ է լինելու»,–խոստացել է նա։

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը 325 միլիոն դրամ (շուրջ 677 հազար դոլար) կծախսի Նոր տարվա միջոցառումների համար. 271 միլիոնը կառավարությունն է տրամադրել, 54 միլիոնն էլ ընթացիկ բյուջեով է հատկացված։ Այս տեղեկությունը քննադատության էր արժանացել։ «Չէ, ես կողմ եմ, որ ցանկացած տոն արժանավայել նշվի: Բայց ոնց որ թե 700 հազար դոլարը մի այլ կարգի «պերեբոռ» է»,–գրել էր ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Հանրապետության հրապարակում տեղակայված գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին։

Լրահոս
0