00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Նոբելյան մրցանակներ՝ նույնքան վիճահարույց, որքան անցած դարասկզբին

© AP Photo / Fernando VergaraНобелевкая премия
Нобелевкая премия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոբելյան մրցանակը այս կամ այն գրողին շնորհելու՝ Շվեդիայի ակադեմիկոսների որոշումները հաճախ վիճահարույց են եղել։ 1901թ. առաջին մրցանակը գրականության բնագավառում շնորհվեց ֆրանսիացի բանաստեղծ Ռենե Ֆրանսուա Արման Սյուլլի-Պրյուդոմին։ Երբևէ լսե՞լ եք նրա մասին:

Եկեք անկեղծ լինենք։ Միանգամայն արդարացի էր անգլիացի հայտնի գրող Բեռնարդ Շոուն, երբ նկատի ունենալով դինամիտը հայտնագործած և Նոբելյան մրցանակը հիմնադրած Ալֆրեդ Նոբելին, ասում էր.

«Ես հեշտությամբ կարող եմ ներել մի մարդու, որը դինամիտի նման ահավոր բան է հնարել, բայց ինչպես կարող եմ ներել նրան, ում մտքում պայթյունավտանգ գաղափար է ծնվել՝ սահմանել գրականության բնագավառում Նոբելյան մրցանակ»։

Իսկապես Շվեդիայի ակադեմիկոսների որոշումները՝ Նոբելյան մրցանակը այս կամ այն գրողին շնորհելու վերաբերյալ ի սկզբանե խիստ վիճահարույց են եղել։ 1901 թվականին առաջին մրցանակը գրականության բնագավառում շնորհվեց ֆրանսիացի բանաստեղծ Ռենե Ֆրանսուա Արման Սյուլլի-Պրյուդոմին։ Անկեղծ խոստովանեք՝ երբևէ լսե՞լ եք այդ բանաստեղծի մասին, էլ չեմ հարցնում՝ երբևէ կարդացե՞լ եք նրա ստեղծագործություններից որևէ մեկը։ Մասնագետները պնդում են՝ այդ բանաստեղծին իսկի Ֆրանսիայում հիմա գրեթե ոչ ոք չի ճանաչում։ Այնինչ այն ժամանակ՝ անցած դարի սկզբին ստեղծագործում էին այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Անտոն Չեխովը, Մարկ Տվենը, Օսկար Ուայլդը, Էմիլ Զոլյան և վերջապես Լև Տոլստոյը։

Նոբելյան մրցանակներ՝ նույնքան վիճահարույց, որքան անցած դարասկզբին

Երբ մի խումբ շվեդ գրողներ և նկարիչներ նամակ հղեցին Լև Տոլստոյին, իրենց զայրույթն արտահայտելով այն առիթով, որ Նոբելյան մրցանակն իրեն չի շնորհվել, ռուս մեծ գրողը պատասխանեց. 

«Ես շատ գոհ եմ, որ Նոբելյան մրցանակի չեմ արժանացել։ Նախ, դա ինձ ազատեց մեծ հոգսից՝ տնօրինել մի գումար, որն, ինչպես փողն ընդհանրապես, չարիք է։ Հետո էլ ես պատիվ ունեցա բարի խոսքեր լսելու այդքան մարդկանցից, որոնց հետ անձամբ ծանոթ չեմ, բայց խորապես հարգում եմ»։

Հետագայում Լև Տոլստոյը Շվեդիայի ակադեմիայի անդամներին հորդորում էր.

«Խնդրում եմ՝ մի արեք այդպիսի բան, մի շնորհեք ինձ Նոբելյան մրցանակը, որովհետև ես բոլոր դեպքերում ստիպված եմ լինելու հրաժարվել»։

Բայց իրական պատճառը, թե ինչու Տոլստոյը Նոբելյան դափնեկիր չդարձավ, հետագայում բացահայտեց Շվեդական ակադեմիայի քարտուղար Կարլ Վիրսենը։ Նրա վկայությամբ՝ Տոլստոյի թեկնածությունը կատաղի դիմադրության էր հանդիպում, որովհետև Նոբելյան կոմիտեի անդամներն ասում էին.

«Ինչպես կարելի է Նոբելյան մրցանակ շնորհել մի մարդու, որը դեմ է քաղաքակրթությանը և քարոզում է վերադարձ դեպի պարզ կենսակերպ»։

Դառնանք մեր օրերին։ Այսօր ավարտվեցին Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունները Ստոկհոլմում և Օսլոյում։

Бюст Альфреда Нобеля в Стокгольме - Sputnik Արմենիա
Հայտնի են գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները
Մասնագետները փաստում են՝ սպասվում էր, որ գոնե այս տարի Նոբելյան մրցանակ կստանա չեխ հայտնի գրող Միլան Կունդերան, որի անունը տարիներ շարունակ թեկնածուների թվում է։ Ինչու հենց այս տարի։ Որովհետև այս տարի գրողը դարձավ 90 տարեկան՝ կարող էին, այսպես ասած, հաճելի նվեր պարգևել։ Բայց չարեցին։ Ճիշտ է, մի քանի օր առաջ Չեխիայի իշխանությունները վերականգնեցին նրա քաղաքացիությունը, որից գրողին ուղիղ 40 տարի առաջ զրկել էր Չեխոսլովակիայի կոմունիստական վարչակարգը։ Բայց համաձայնեք, դա դժվար է համեմատել Նոբելյան մրցանակի հետ։ Իսկ այն գրողը, որն այս տարի մրցանակ ստացավ, էլի թեժ վեճեր է հարուցում։

© REUTERS / TT NEWS AGENCYՆոբելյան մրցանակի դափնեկիրներ՝ լեհ բանաստեղծուհի Օլգա Տոկարչուկը և ավստրիացի գրող Պետեր Հանդկեն
Նոբելյան մրցանակներ՝ նույնքան վիճահարույց, որքան անցած դարասկզբին  - Sputnik Արմենիա
Նոբելյան մրցանակի դափնեկիրներ՝ լեհ բանաստեղծուհի Օլգա Տոկարչուկը և ավստրիացի գրող Պետեր Հանդկեն
Բանն այն է, որ ավստրիացի Պետեր Հանդկեն միշտ պաշտպանել է Հարավսլավիայի և Սերբիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչին, որին Միջազգային դատարանը մեղադրում էր բոսնիացիների հանդեպ ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Միլոշևիչը սրտի կաթվածից մահացավ Հաագայի մեկուսարանում 2006 թվականին։ Հենց այդ ժամանակ էլ Հանդկեն հրապարակավ հայտարարեց.

«Երբեք Նոբելյան մրցանակ չեմ ստանա, որովհետև պաշտպանել եմ Հարավսլավիայի կոմունիստական ղեկավարությանը»։

Ինչպես տեսնում ենք՝ գրողի այդ կանխատեսումը չիրականացավ։ Ճիշտ է, Նոբելյան կոմիտեի որոշումը բողոքների առիթ դարձավ. շատ գործիչներ հրաժարվեցին մասնակցել մրցանակը Հանդկեին հանձնելու արարողությանը, որը տեղի ունեցավ մի քանի օր առաջ։ Սլովենացի փիլիսոփա Սլավոյ Ժիժեկը գրեց.

«Պարգևը ստացավ մի մարդ, որը պաշտպանում է պատերազմի հանցագործությունները»։

Իսկ ամերիկյան ՓԵՆ քլաբի ղեկավարությունը հայտարարեց.

«Մենք սովորաբար երբեք չենք անդրադառնում այլ հասարակական կազմակերպությունների որոշումներին, բայց այս անգամ ստիպված ենք փաստել, որ ցավում ենք, որ Նոբելյան կոմիտեի որոշումն այսպիսին էր»։

Դե ինչ, կարելի է միայն արձանագրել, որ մեր օրերում էլ Նոբելյան կոմիտեի որոշումները նույնքան վիճահարույց են, որքան անցած դարի սկզբին։

Լրահոս
0