00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սա պատերազմ չէ, ավելի սարսափելի մի բան է». հայ որբերին փրկած օտարերկրացի կանանց մասին

© Sputnik / Asatur YesayantsФотография с изображением Марии Якобсон среди сирот в музее-институте Геноцида армян
Фотография с изображением Марии Якобсон среди сирот в музее-институте Геноцида армян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անցած դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության ժամանակ որբացած բազմաթիվ հայ երեխաներ փրկվեցին օտարերկրացի կանանց շնորհիվ։ Ներկայացնում ենք XX դարի սկզբի անհայտ հերոսուհիների կենսագրությունները։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի –Sputnik, Ժաննա Պողոսյան. XX դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին լուրերը չէին կարող չհուզել աշխարհի բարի և ոչ անտարբեր մարդկանց սրտերը։ Շատերն այն ժամանակ գալիս էին Արևմտյան Հայաստան (ներկայիս Թուրքիա)։ Միսիոներների թվում բազմաթիվ կանայք կային, որոնք մայր դարձան որբացած հայ երեխաների համար։ Sputnik Արմենիան իր հրապարակումներով պատմում է այդ կանանց մասին. այս պատմությունները օգնել են հավաքել «Ավրորա» մարդասիրական մրցանակի գործադիր տնօրեն Հայկ Դեմոյանն ու «Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ» հիմնադրամի վարիչ Գոհար Խանումյանը։

Մարիա Յակոբսեն

Դանիացի Մարիա Յակոբսենն Օսմանյան կայսրություն ժամանած առաջին միսիոներների թվում էր։ Խարբերդ գավառի որբանոցներում և բարեգործական հաստատություններում աշխատելով` նա որոշեց սեփական որբանոցը բացել։ 1919 թվականին մեկնեց ԱՄՆ, որտեղ սկսեց գումար հավաքել հայ որբերի համար։

© Sputnik / Asatur YesayantsՄարիա Յակոբսենի լուսանկարը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում
«Սա պատերազմ չէ, ավելի սարսափելի մի բան է». հայ որբերին փրկած օտարերկրացի կանանց մասին - Sputnik Արմենիա
Մարիա Յակոբսենի լուսանկարը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

Երիտթուրքերի կառավարությունը դաժան քաղաքականություն սկսեց միսիոներների նկատմամբ, ինչի պատճառով Յակոբսենը չկարողացավ Խարբերդ վերադառնալ։ Իմանալով, որ հազարավոր երեխաների Լիբանան են տեղափոխել՝ նա 1922 թվականին մեկնում է այնտեղ։ Մի քանի տարի ծանր աշխատանքից հետո նրան հաջողվում է մանկատուն բացել որբացած հայ աղջիկների համար, որը կոչվում էր «Թռչնոց բույն»։

Музей Геноцида армян в Армении - Sputnik Արմենիա
«Փամփուշտ տվեք` ինձ կրակեմ». օտար կանայք, որ հայ որբերին մայրեր դարձան. մաս 2–րդ

Որբանոցի սան Մանուշակ Թամբուլյանն ավելի ուշ իր հուշերում կգրի.

«Շատ փոքր էի, երբ ինձ «Թռչնոց բույն» տեղափոխեցին։ Ես մենակ չէի, այլ ընկերուհուս` Լյուսյայի հետ։ Մենք հասկանում էինք, որ որբեր ենք և մեկ ընդհանուր մայր ունենք` Յակոբսեն մայրիկը։ Ամերիկայից մի քանի անգամ եկան գեղեցիկ աղջիկների որդեգրելու։ Մայրիկը միշտ հարցնում էր մեզ` ուզո՞ւմ եք գնալ։ Իսկ մենք ասում էինք` ոչ, երբեք։ Յակոբսեն մայրիկից բացի մենք այլ մայրեր ևս ունեինք, քույրեր նույնպես, մենք մեծ ընտանիքով էինք ապրում»։

Հայերի հետ շփման տարիների ընթացքում Յակոբսենը սկսեց հիանալի տիրապետել հայերենին և անձամբ էր իր սաներին մայրենիով գրել ու կարդալ սովորեցնում։ Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում պահպանվել է «Օշական քերական» դասագիրքը, որով Յակոբսենն աղջիկներին գրել-կարդալ էր սովորեցնում։

© Sputnik / Asatur YesayantsՄարիա Յակոբսենի ակնոցը
«Սա պատերազմ չէ, ավելի սարսափելի մի բան է». հայ որբերին փրկած օտարերկրացի կանանց մասին - Sputnik Արմենիա
Մարիա Յակոբսենի ակնոցը

«2010 թվականին Մարիա Յակոբսենի թոռնուհին` Սոսի Աբեշյանը, թանգարան–ինստիտուտին նվիրեց Յակոբսենի անձնական իրերը։ Դրանք բոլորն անգին են մեզ համար։ Սա նրա միակ ակնոցն է, որը նա կրել է տասնյակ տարիներ և հենց դրանով է պատկերված լուսանկարներում: Սա թիկնոցն է, որը նրան էին նվիրել մանկատան երեխաները, նրանցից յուրաքանչյուրն ասեղնագործել է թիկնոցի վրայի մեկ ծաղիկը։ Իսկ սա մաշված փոքրիկ պայուսակ է՝ Յակոբսենի դրամապանակն էր։ Դրա անսահման մաշվածությունն ապացուցում է, թե որքան հավատարիմ է եղել այդ կինն իր գործին և ավելորդ գումար չի վատնել իր վրա», – պատմում է «Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ» հիմնադրամի վարիչ Գոհար Խանումյանը։

© Sputnik / Asatur YesayantsՄարիա Յակոբսենի թիկնոցը
«Սա պատերազմ չէ, ավելի սարսափելի մի բան է». հայ որբերին փրկած օտարերկրացի կանանց մասին - Sputnik Արմենիա
Մարիա Յակոբսենի թիկնոցը

Յակոբսենը մահացել է 1960 թվականին 78 տարեկանում։ Նրան իր ցանկությամբ թաղել են «Թռչնոց բույն» մանկատան բակում։

Ֆրանսիս Ուիլարդ

ԱՄՆ–ում հայտնի ֆեմինիստուհի է, նա հանդես էր գալիս հարբեցողության դեմ։ Ֆրանսիս Ուիլարդն Օսմանյան կայսրություն ժամանեց 19-րդ դարի կեսերին հայասիրական ակտիվ շարժման շրջանակում։

© Sputnik / Asatur YesayantsՖրենսիս Ուիլարդի լուսանկարները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում
«Սա պատերազմ չէ, ավելի սարսափելի մի բան է». հայ որբերին փրկած օտարերկրացի կանանց մասին - Sputnik Արմենիա
Ֆրենսիս Ուիլարդի լուսանկարները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

Կանանց իրավունքների ջատագովը սկզբում զբաղվում էր մուսուլմանական հարեմներում առևանգված կանանց և երեխաներին հայտնաբերելով և ազատելով։ Սակայն հետագայում, ականատես լինելով 1894-96 թվականների հայերի կոտորածին, նա սկսեց ամբողջ հայ համայնքին օգնել ոտքի կանգնելու գործում։ Նրա հորինվածքների և կաշառքների շնորհիվ մի քանի տասնյակ փրկված ընտանիքներ տեղափոխվեցին արտասահման ` Սիրիա և Լիբանան։

© Sputnik / Asatur YesayantsՖրենսիս Ուիլարդի հուշամեդալը
«Սա պատերազմ չէ, ավելի սարսափելի մի բան է». հայ որբերին փրկած օտարերկրացի կանանց մասին - Sputnik Արմենիա
Ֆրենսիս Ուիլարդի հուշամեդալը

ԱՄՆ–ում Ուիլարդը գլխավորում է կանանց սթափության քրիստոնեական միությունը և 4 գիրք գրում իր սիրած թեմայով` «Կինն ու չափավորությունը», «19 հիասքանչ տարիր, կամ ակնարկներ աղջկա կյանքից», «Ինչպես հաջողության հասնել. գիրք աղջիկների համար» և «Հայացք անցած կես դարին»։ 1938 թվականին նրա պատվին անվանում են Իլինոյս նահանգի Էվանստոն քաղաքի կանանց քոլեջը։

© Sputnik / Asatur YesayantsՓոստային բացիկներ՝ Ֆրենսիս Ուիլարդի անունով
«Սա պատերազմ չէ, ավելի սարսափելի մի բան է». հայ որբերին փրկած օտարերկրացի կանանց մասին - Sputnik Արմենիա
Փոստային բացիկներ՝ Ֆրենսիս Ուիլարդի անունով

Կլարա Բարտոն

«Մարտի դաշտի հրեշտակ» (Angel of battlefield)՝ այդպես էին անվանում 74-ամյա Կլարա Բարտոնին` Ամերիկյան Կարմիր Խաչի հիմնադրին, որը Օսմանյան կայսրություն էր ժամանել 1895 թվականին։ Կին, որը ամբողջ կյանքում գթասրտության քույր է եղել: Կայսրության հայկական քաղաքներում (Սասուն, Մուշ, Դիարբեքիր) տեսնելով դաժան կոտորածը՝ տարիներ անց նա շփոթված կգրի.

© Sputnik / Asatur YesayantsԿլարա Բարտոնի հեղինակած գրքերը
«Սա պատերազմ չէ, ավելի սարսափելի մի բան է». հայ որբերին փրկած օտարերկրացի կանանց մասին - Sputnik Արմենիա
Կլարա Բարտոնի հեղինակած գրքերը

«Սա ոչ պատերազմ է, ոչ էլ երկրաշարժ։ Սա ավելի սարսափելի մի բան է»։

Բարտոնը հրապարակել է «Խաղաղության մեջ և պատերազմում» գիրքը, որը նվիրել է «աշխարհի բոլոր տղաներին ու աղջիկներին և բոլոր տղամարդկանց ու կանանց, որոնք տղա ու աղջիկ մնացին»։ Գրքում դաժան և սարսափելի սպանությունների նկարագրություններին զուգահեռ, Բարտոնը նաև հիանալի նկարագրել է, թե ինչպես է պետք վերածնվեն օսմանյան ուժայինների կողմից ավերված հայկական գյուղերը։ Նա ծրագիր ուներ յուրաքանչյուր գյուղի համար` կոնկրետ հաշվարկներով։

© Sputnik / Asatur YesayantsԿլարա Բոլտոնի գդալը
«Սա պատերազմ չէ, ավելի սարսափելի մի բան է». հայ որբերին փրկած օտարերկրացի կանանց մասին - Sputnik Արմենիա
Կլարա Բոլտոնի գդալը

Բարտոնը մահացել է 1912 թվականին 90 տարեկանում։ Նրա ծրագրերն այդպես էլ երբեք կյանքի չեն կոչվում։

Գոհար Խանումյանի խոսքով` միսիոներուհիներից շատ շատերը բավական ծեր տարիքում են մահացել։

Հայերեն երգում է, բայց չի խոսում. համշենցի երգիչ Բիրբենն ելույթ ունեցավ Հայաստանում

«Հավանաբար, ցավը կոփում էր նրանց... Տեսածից հետո այլևս ոչ մի հիվանդություն վախենալու չէր», – մեկնաբանում է Խանումյանը։

Sputnik Արմենիան ավելի վաղ գրել էր այն միսիոներ կանանց մասին, որոնք հարյուրավոր հայ որբեր են փրկել և երկար կյանք ապրել։ Բերթա Մորլին մահացել է 95 տարեկանում, Աննա Հեդվիգ Բյուլը և Ալմա Յոհանսոնը` 94-ում, Բոդիլ Բյորնը` 78 տարեկանում։

Լրահոս
0