00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է անողոք պայքար մղել «օրենքով գողերի» դեմ. Վրաստանի փորձն օգտակար է. Ավինյան

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցОсужденный исправительной колонии № 22 ГУФСИН России по Приморскому краю в поселке Волчанец во время работы в швейном цехе
Осужденный исправительной колонии № 22 ГУФСИН России по Приморскому краю в поселке Волчанец во время работы в швейном цехе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանը լավ արդյունքների է հասել քրեական ենթամշակույթի դեմ պայքարում, եղել են նաև թերություններ. Հայաստանը պետք է հաշվի առնի այս գործոնները։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Քրեական ենթամշակույթի դեմ պայքարում Վրաստանի փորձը օգտակար կլինի Հայաստանի համար։ Այս մասին ասաց Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիի հետ ճեպազրույցի ընթացքում, որը տեղի է ունեցել «Հայ-վրացական իրավական համագործակցություն» համաժողովի շրջանակում։

Вице-премьер Тигран Авинян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանի և Վրաստանի իրավական ոլորտները բախվում են նույն մարտահրավերներին. Ավինյան

«Մենք սովորելու շատ բան ունենք Վրաստանից, նրանք մեծ փորձ ունեն։ Կան գործեր, որոնք ուղարկվել են ՄԻԵԴ, կան դատարանի որոշումներ։ Մեզ դա կօգնի ապագայում չկրկնել նույն սխալները», – ասաց Բադասյանը։

Նախարարի խոսքով` պետք է բացառվի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի պատրվակի տակ մարդու իրավունքների խախտման ցանկացած փորձ։ Բադասյանը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ կառավարության համար բացարձակ գերակայություն է։

«Պետք է անողոք պայքար մղել կազմակերպված հանցավորության դեմ։ Այդ մարդիկ պետք է զրկվեն ինչ-որ բանի վրա իրենց ազդեցությունը տարածելու հնարավորությունից», – ասաց նախարարը։

Իր հերթին Ցուլուկիանին նշեց, որ Վրաստանում «վարդերի հեղափոխությունից» հետո կտրուկ խստացրել են օրենսդրությունը «օրենքով գողերի» նկատմամբ։

Հայաստանի իշխանությունը հաշվառել է քրեական հեղինակություններին ու «օրենքով գողերին»

«Այդ պայքարն անհրաժեշտ էր, բայց այն նաև բազմաթիվ թերություններ ուներ, որոնք վերաբերում էին մարդու իրավունքներին։ Մենք` որպես Վրաստանի նոր կառավարություն, պետք է վերացնեինք դրանք», – ասաց Ցուլուկիանին։

Նա նշեց, որ կազմակերպված հանցավորության դեմ պայքարն ավելի արդյունավետ է առանց մարդու իրավունքները հաշվի առնելու, բայց միայն կարճաժամկետ հեռանկարում։ Նրա խոսքով` պետք է հավասարակշռություն պահպանել։ Նախարարը հավաստիացրեց, որ Վրաստանի իշխանություններն աշխատում են այդ ուղղությամբ և արդեն զգալի հաջողություններ են արձանագրել։

Тюремная наколка на руках  - Sputnik Արմենիա
Հայաստանի իշխանությունը հաշվառել է քրեական հեղինակություններին ու «օրենքով գողերին»

«Մենք արդեն չունենք «օրենքով գողեր», որոնք ղեկավարել են հասարակությունը, ինչպես դա եղել է 10-15 տարի առաջ։ Բայց մենք պետք է պայքարենք նաև նման ցանցերը վերականգնելու փորձերի դեմ», – ասաց Ցուլուկիանին։

Հիշեցնենք` օգոստոսի 29-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել էր ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը։

Գողականները փոխում են իրենց «օրենքները». «Հրապարակ»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նախաձեռնությունը մեկնաբանելով, ասել էր, որ քրեական ենթամշակույթը քրեականացնելը հնարավորություն կտա «սխոդկայականների», «օբշչյակների» մեջ ներգրավված մարդկանց ենթարկել պատասխանատվության։

Լրահոս
0