ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Զինյալները գնդակոծել են Սիրիայի Հալեպ նահանգի արևմտյան մասը, ինչի հետևանքով զոհվել և տուժել են խաղաղ բնակիչներ։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։
Նշվում է, որ ահաբեկիչները գնդակոծության են ենթարկել Մինյան բնակավայրը. երկու մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել են: Տուժածներին տեղափոխել են համալսարանական հիվանդանոց։
Կառավարական զորքերը պատասխան հարված են հասցրել գնդակոծություն իրականացրած վայրերին։ Աղբյուրի համաձայն՝ ահաբեկիչները մեծ կորուստներ են կրել։
Հալեպի նահանգի արևմուտքում և հարավ-արևմուտքում տեղակայված են խմբավորումներ, որոնք ենթարկվում են «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպությանը (ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում) ։
Հիշեցնենք, որ ահաբեկիչները պարբերաբար գնդակոծում են Հալեպը և նրա շրջակայքը, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվում: Օրինակ` դեկտեմբերի 4-ին գրոհայինները գնդակոծել են Հալեպի նահանգի Թել- Ռիֆադ քաղաքում գտնվող մարզական ակումբը։ Զոհվել է 10 մարդ, այդ թվում ՝ 8 երեխա։ Եվս 13 մարդ վիրավորվել է, նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում։
Բալասանյան. «Թուրքիան ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր անդամներին ստիպում է հաշվի նստել իր հետ»