00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանցիների արկածները տրանսպորտում` խոնարհված, կքանստած, իրար վրա հենված. տեսանյութ

Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան նկարահանումներ է կատարել Երևանի տրանսպորտում և ավտոբուսային կանգառներում, լսել քաղաքացիների կարծիքները, նաև հանդիպել մի փոքրիկ երևանցու, ով կյանքի առաջին բառերի շարքում հասցրել է սովորել «կանգառում կանգնեք» արտահայտությունը։

Երևանցի փոքրիկը, որը մայրիկի հետ հաճախ է երթևեկում  «Գազել»–ով, շատ կենսական բառեր դեռ չգիտի, բայց «կանգառում կանգնեք» արտահայտությունն արտաբերում է անսխալ։

Երևանն իր բոլոր լավ ու վատ կողմերով բացահայտելու համար, թերևս, պետք է հետևել մեզ հանդիպած փոքրիկի օրինակին ու պարբերաբար երթևեկել տրանսպորտով։

Мэр Еревана Айк Марутян на заседании Совета старейшин (10 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ե՞րբ կլուծվի տրանսպորտի խնդիրն ու կբարձրանա՞ արդյոք սակագինը. Մարությանի պատասխանը

Երևանյան երթևեկության «սև խոռոչները» հատկապես նկատելի են օրվա պիկ ժամերին` վաղ առավոտյան ու երեկոյան` աշխատանքային ժամի ավարտին, երբ մարդիկ փորձում են մի կերպ խցկվել առաջին պատահած ավտոբուսի կամ միկրոավտոբուսի մեջ ու դժվարությամբ տեղ հասնել, առավել հաճախ` խոնարհված կամ նստարանի ծայրին մի կերպ նստած դիրքով։

Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, ներկայացնում ենք Երևանի ավտոբուսային կանգառներում ու լցված տրանսպորտում առավոտյան պիկ ժամին Sputnik Արմենիայի կատարած նկարահանումներն ու քաղաքացիների հայտնած կարծիքները։

Կառավարությունը թույլ կտա ներկրել աջ ղեկով ավտոմեքենաներ, բայց որոշակի պայմանով

Նրանցից ոմանք խոստովանել են, որ ստիպված են լինում անգամ 30-40 րոպե վատնել տրանսպորտին սպասելու համար։ Իսկ եթե դրան ավելացնենք խցանումները, վստահաբար կարող ենք ասել, որ երթուղայիններով երթևեկող մեր համաքաղաքացիների կյանքի «ամենահաճելի» 1-2 ժամն ամեն օր անցնում է տրանսպորտում։

Քաղաքային բոլոր իշխանությունները բոլոր ժամանակներում խոստացել են լուծել տրանսպորտի խնդիրը, բայց առայժմ անարդյունք։

Երևանում «Գազելների» վարորդների մոտից դանակներ են հայտնաբերվել. տեսանյութ

Բացառություն չէ նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։  Հասարակական տրանսպորտի նոր ցանցի շրջանակներում քաղաքապետը խոստացել է գործող 111 ավտոբուսային երթուղիների փոխարեն սահմանել 42-ը` 845 ավտոբուսներով ու 101 տրոլեյբուսներով:

Մեզնից տարիներ կպահանջվի գլոբալ խնդիրներին վերջնական լուծում տալու համար. Հայկ Մարության

Բայց սա կլինի միայն 2 տարի հետո։ Այնպես որ միկրոավտոբուսային համաքաղաքային «խրախճանքը» շարունակվում է։ Իսկ 2020թ–ին վիճակը կարող է ավելի սրվել, քանի որ գործող 900 «Գազել»–ներից կմնան միայն 500–ը։ 400–ի շահագործման ժամկետը (15 տարի) հաջորդ տարի ավարտվում է:

Լրահոս
0