00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայում սկսվել է Պոլսո հայոց պատրիարքին ընտրող պատվիրակների ընտրությունը

© Photo : Screenshot / Youtube / 2ukhtavorЕпископ Саак Машалян
Епископ Саак Машалян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս ընտրությանը մասնակցելու է մոտ 30 հազար հայ, մինչդեռ ընտրելու իրավունք ունի գրեթե 55 հազար հայ: Նրանք ընտրելու են 102 պատվիրակի։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի–Sputnik. Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունից առաջ այսօր Ստամբուլում սկսվել է նրանց ընտրությանը մասնակցող պատվիրակների ընտրությունը: Այս մասին հաղորդում է Arevelk.am–ը:

Баграт Эстукян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Էստուկյան. «Պոլսո հասարակությունը կանգնած է պարտադրված ընտրության առաջ»

Նշվում է, որ քվերատուփեր են տեղադրված 30 եկեղեցիների մոտ։ Հայերը պետք է ընտրեն 102 պատվիրակի։ Պոլսահայերից բացի ընտրությանը մասնակցում են Կեսարիայի, Դիարբեքիրի, Ալեքսանդրետի, Հաթայի և Մուսա լեռան`Վաքըֆը գյուղի հայերը։

Նախնական տվյալներով՝ այս ընտրությանը մասնակցելու է մոտ 30 հազար հայ, մինչդեռ ընտրելու իրավունք ունի գրեթե 55 հազար հայ:

Հիշեցնենք`դեկտեմբերի 11-ին Ստամբուլի հայ համայնքն ընտրելու է Պոլսո հայոց 85-րդ պատրիարքին: Ընտրությունը երկու թեկնածուի միջև է՝ պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի և Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի: 

Հայտնի է` ով է Պոլսո պատրիարքարանի նոր տեղապահը

Ամիսների առաջ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը նոր Պատրիարքի ընտրության համար համապատասխան կանոնադրություն էր ուղարկել, որի համաձայն՝ Պատրիարքի թեկնածու կարող են լինեն միայն Պոլսո պատրիարքական աթոռին ենթակա եպիսկոպոսները:

Փաստորեն, այս սահմանափակումով խոչընդոտվում էր Թուրքիայից դուրս ծառայող մի շարք եպիսկոպոսների առաջադրվելու հնարավորությունը։

Սա բողոքի ալիք էր բարձրացրել պոլսահայ համայնքում, շատերը հայտարարել էին ընտրություններին չմասնակցելու և դրանք բոյկոտելու մասին։ Հոկտեմբերի 3-ին Պատրիարքարանում տեղի ունեցած ընդլայնված կազմով ժողովի ժամանակ պատրիարքական ընտրությունը նախապատրաստող Նախաձեռնող մարմնի, համայնքային հիմնադրամների նախագահների ու հոգևորականների երկար ու բարդ քննարկման արդյունքում որոշում էր կայացվել չբողոքարկել վիճելի դրույթը և ընտրության գնալ պետության ուղարկած կանոնադրությամբ:

Бывший местоблюститель константинопольского патриарха ААЦ Арам Атешян - Sputnik Արմենիա
Չմարող կրքեր Պոլսո պատրիարքի ընտրություններից առաջ․ ինչպես են բաշխվել ուժերը Թուրքիայում

Դրանից օրեր անց Պատրիարքի թեկնածու համարվող Գերմանիայի թեմի նախկին առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Պատրիարքարան նամակ էր ուղարկել` տեղեկացնելով ընտրություններում չառաջադրվելու իր որոշման մասին։ Սրբազան Բեքչյանը նշել էր, որ հրապարակված ուղեցույցն իր սահմանափակումներով վտանգ է ներկայացնում Պատրիարքարանի ապագայի համար։ Բացի այդ, խախտված են մոտ 10 սրբազան եպիսկոպոսների իրավունքները, ինչի պատճառով ինքը նպատակահարմար չի համարում իր մասնակցությունը։

Հիշեցնենք` Ստամբուլում 2019թ. մարտի 8-ին 62 տարեկանում մահացավ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։ Նա Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնը զբաղեցնում էր 1998-ից։

Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունը կրկին հետաձգվում է

Մութաֆյանը դեմենցիա հիվանդության պատճառով 2008-ից գտնվում էր Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում։ Պատրիարքն անգիտակից վիճակում էր և չէր կարող իրականացնել իր պարտականությունները, ինչից ելնելով էլ 2010 թվականից պատրիարքական փոխանորդ էր նշանակվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։

Թեպետ տեղի հայկական համայնքը բազմիցս հանդես էր գալիս նոր պատրիարք ընտրելու պահանջով, սակայն թուրքական իշխանությունները մշտապես մերժում էին նոր ընտրությունների անցկացումը՝ մեջբերելով 1863թ. Ազգային սահմանադրության դրույթն այն մասին, որ նոր պատրիարքի ընտրություն կարող է անցկացվել միայն գործող պատրիարքի մահից հետո։

Լրահոս
0