00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շինարարություն ոսկորների վրա. ի՞նչ է սպառնում Թեոդոսիայի հայկական եկեղեցու գերեզմանատանը

© Sputnik / Галина ОленеваСредневековый армяно-католический храм Святого Георгия
Средневековый армяно-католический храм Святого Георгия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԻԱ Նովոստիի թղթակից Գալինա Օլենևան նյութ է պատրաստել այն մասին, թե ինչպես Թեոդոսիայում շինարարությունը կարող է ճակատագրական դառնալ հին հայկական եկեղեցու համար, իսկ հնագույն դամբարանները կարող են ընդմիշտ փոշիանալ ցեմենտի տակ։ Բայց գերեզմանատունը փրկելու միջոցներ կան...

Եթե Թեոդոսիայի կենտրոնական շուկայից Նախիմովի փողոցով բարձրանաք վերև, ճանապարհի աջ կողմում կարելի է տեսնել Սուրբ Գևորգ հայկական կաթոլիկ միջնադարյան եկեղեցին։ Շինությունը պատված է գծավոր ժապավենով։ Դա արվել է Ղրիմի և Թեոդոսիայի հայ համայնքների ներկայացուցիչների ուժերով` տարածքի կառուցապատումը թույլ չտալու նպատակով։

© Sputnik / Галина ОленеваՍուրբ Գեորգ, հայկական կաթոլիկ միջնադարյան եկեղեցի
Շինարարություն ոսկորների վրա. ի՞նչ է սպառնում Թեոդոսիայի հայկական եկեղեցու գերեզմանատանը  - Sputnik Արմենիա
Սուրբ Գեորգ, հայկական կաթոլիկ միջնադարյան եկեղեցի

Բանն այն է, որ այս տարվա աշնանը եկեղեցու հարակից տարածքներում մեկը մյուսի հետևից երկու շինարարություն է մեկնարկել։ Առաջինը սկսվել է հոկտեմբերին և իսկույն գրավել տեղի հասարակական գործիչների ուշադրությունը. աշխատանքների ընթացքում շինարարական աղբ են լցրել եկեղեցու պարսպի հին քարե շարվածքի վրա։ Նոյեմբերի վերջին եկեղեցու մոտ սկսել են ևս մեկ մասնավոր շինություն կառուցել։ Սկանդալը նոր թափ է ստացել և հասել իր գագաթնակետին, երբ աշխատանքների վայրում հայտնաբերվել են հին դամբարաններ, երևացել են դագաղներ և մարդկային աճյուններ։

Այդպես Այվազովսկուն էլ կարող են հանել

Դեկտեմբերի 2–ի առավոտյան միջնադարյան եկեղեցու մոտ հավաքվել են Թեոդոսիայի հայ համայքնի ներկայացուցիչներ, տեղի բնակիչներ։ Մարդկանց զայրացրել է այդ ամենը։

«Ինչպե՞ս կարելի է այդպես վերաբերվել մեր պատմությանը։ Մենք պահպանելու ենք այս տեղը, որպեսզի ոչ ոք ոչինչ չանի։ Ինչպե՞ս կարելի է ամեն տեղ հող վաճառել։ Այվազովսկուն էլ հանեք, նրա շիրիմի տեղը շինարարություն սկսեք», – վրդովվել են ներկաները։

Թեոդոսիայի հայ համայնքի ղեկավար Աշոտ Գաբոյանի կարծիքով` եկեղեցուն կից շինարարություն սկսելու փաստն ինքնին վանդալիզմի ակտ է։ Այն, որ այդ աշխատանքների հետևանքով վնասվել են հին գերեզմանները, ընդհանրապես սրբապղծություն է։

«Մենք հիմա պարզում ենք առանձին շինարարության հարցերը, իսկ մեզ զանգում են մոտակայքում ապրող մարդիկ և ասում, որ տրակտորը քանդում է գերեզմանատունը։ Մենք եկանք և ի՞նչ տեսանք. բացվել են գերեզմանները, երևում են դագաղները, աճյունները։ Դա XIV դարի պատմական եկեղեցի է, և դա սրբապղծություն է։ Սկսել են տրակտորներով քանդել մեր պատմությունը։ Մենք պահանջում ենք, որ այս ամենը դադարեցնեն և իրավական գնահատական տան իրավիճակին», – նշել է Գաբոյանը։

Ո՞վ է մեղավոր և ի՞նչ անել

Տեղի պաշտոնյաները պարզաբանում են. դեռ ուկրաինական շրջանում այդտեղի հողը մասնատվել է և վաճառվել` որպես մասնավոր սեփականություն։ Ինչպես պարզվել է, սեփականատերը հողատարածքի քաղաքաշինական պլան ստանալու համար դիմել է ընթացիկ տարվա աշնանը։

© Sputnik / Галина ОленеваՍուրբ Գեորգ, հայկական կաթոլիկ միջնադարյան գերեզմանատան տարածքը
Շինարարություն ոսկորների վրա. ի՞նչ է սպառնում Թեոդոսիայի հայկական եկեղեցու գերեզմանատանը  - Sputnik Արմենիա
Սուրբ Գեորգ, հայկական կաթոլիկ միջնադարյան գերեզմանատան տարածքը

Թեոդոսիայի քաղաքային իշխանությունների ղեկավար Սերգեյ Բովտունենկոն Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է, որ անձամբ վերահսկում է իրավիճակը և անթույլատրելի է համարում պահպանվող գոտում ցանկացած շինարարական աշխատանքների կատարումը։

Նրա խոսքով` հողատարածքի սեփականատերը ծանուցվել է աշխատանքները դադարեցնելու անհրաժեշտության մասին։

Գոյություն ունի վերադարձի մեխանիզմ

Ինչպես պարզաբանել են Թեոդոսիայի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, պահպանվող տարածքը բաժանվել է չորս հատվածի, որոնցից յուրաքանչյուրը 13 տարի առաջ գնել են տարբեր մարդիկ։ Բայց արդեն գոյություն ունի այդ հողը վերադարձնելու մեխանիզմ, և այն անպայման կօգտագործվի։

«Քաղաքային իշխանությունները սկսել են հայցեր նախապատրաստել երեք հողատարածքները քաղաքապետարանին վերադարձնելու մասին։ Չորրորդի դեպքում կկիրառվի այլ ընթացակարգ, քանի որ այդ հողատարածքում արդեն շինություններ կան։ Դեկտեմբերի 13–ին տեղի կունենա Թեոդոսիայի քաղաքային խորհրդի նստաշրջանը, որի շրջանակում պատգամավորները կքննարկեն տվյալ հողատարածքները  տրամադրելու մասին` 2006թ–ի որոշումը չեղարկելու հարցը։ Դրանից հետո հայցերը կփոխանցվեն դատարան», – ասել է Թեոդոսիայի քաղաքապետարանի ԶԼՄ–ների և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Արմինե Շաքարյանը։

Ինչպես երևում է, գործընթացը երկարատև և ծանր կլինի, սակայն Թեոդոսիայում արդեն կա նախադեպ. բնակիչներն այդպես պաշտպանել են քաղաքի պուրակներից մեկը, որը նույնպես մասնավորեցվել էր 2004թ–ին։

Լրահոս
0