00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դու մենակ չես. լեյկոզը հաղթահարած 12-ամյա Ռուբենը հոգնել է հիվանդանոցից ու կարոտել Ջավախքը

© Sputnik / Aram NersesyanГерой проекта "Ты не один" Рубен Акопян
Герой проекта Ты не один Рубен Акопян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
12-ամյա տղան սակավախոս է, բայց հենց սկսում է խոսել, դժվարությամբ ես հուզմունքդ զսպում։ Նա արդեն գիտի` ինչ է սերը, որն է երջանկությունը։ Ռուբենը մեծերի նման կարոտում է ու տղամարդուն բնորոշ զսպվածությամբ խոսում ցավոտ թեմաների մասին։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Ռուբեն Հակոբյանը «ո՞վ ես դու» հարցին հստակ պատասխան է տալիս` «ես ես եմ»։ Հետո սկսում է պատմել` ընկերներն իրեն Ռուբ, Ռուբոշ, Ռուբեշտեյն են կոչում, ինքը տասներկու տարեկան է ու ծնվել է Ջավախքում։ Մեկ տարի առաջ բուժում ստանալու համար տեղափոխվել է Երևան։ Երկընտրանքի առաջ էր կանգնած` բուժվել Թբիլիսիում, թե Երևանում։ Ընտրեց Երևանը, չի զղջում, բայց Ջավախքը շատ է կարոտել։ Ծննդավայրի մասին խոսելիս հուզվում է ու թախծոտ ժպտում։

© Sputnik / Aram NersesyanՌուբեն Հակոբյան
Դու մենակ չես. լեյկոզը հաղթահարած 12-ամյա Ռուբենը հոգնել է հիվանդանոցից ու կարոտել Ջավախքը - Sputnik Արմենիա
Ռուբեն Հակոբյան

Անկեղծանում է` հոգնել է հիվանդանոցներից ու բուժումներից, շատ կուզեր տանը հայտնվել, որտեղ իրեն սպասում են տատիկ–պապիկներն ու Ջեկո անունով շնիկը։ Մի պահ լռում է, հետո պատմում, որ օրեր առաջ ստացել է հերթական հետազոտության պատասխանը: Սուր լիմֆոբլաստային լեյկոզը կարծես հաղթահարված է։ Եթե գերմանական հիվանդանոց ուղարկված հետազոտության պատասխաններն էլ նույնքան լավը լինեն, ապա կարող է վերադառնալ ծննդավայր։

«Դու մենակ չես». արցախցի Լյուսիյան վստահ է` կհաղթի լեյկոզին ու հարսի շոր կփորձի

Նրա մայրը` Արմենուհին, վստահ է, որ գերմանացի մասնագետներն էլ խնդիրներ չեն գտնի, քանի–որ որդին վերջնականապես առողջացել է։ Նա աշխատում է ուժեղ լինել ու միայն դրականի մասին մտածել, ավելին` ամուսնուն էլ է սիրտ տալիս։ Ասում է` տղամարդիկ ավելի ծանր են ամեն ինչ տանում. կանայք ավելի տոկուն են։

© Sputnik / Aram NersesyanՌուբեն Հակոբյան
Դու մենակ չես. լեյկոզը հաղթահարած 12-ամյա Ռուբենը հոգնել է հիվանդանոցից ու կարոտել Ջավախքը - Sputnik Արմենիա
Ռուբեն Հակոբյան

«Ես սովորական մրսածության նման էի վերաբերվում հիվանդությանը։ Բայց շատ ծանր էր, երբ Ռուբենս հարցնում էր. «Մամա, իմը լեյկոզ է, գիտեմ, իսկ այդ քաղցկեղն ինչ է, որ բոլորը վախենում են»», - պատմում է Արմենուհին, հուզմունքը զսպելով։

© Sputnik / Aram NersesyanՌուբեն Հակոբյան
Դու մենակ չես. լեյկոզը հաղթահարած 12-ամյա Ռուբենը հոգնել է հիվանդանոցից ու կարոտել Ջավախքը - Sputnik Արմենիա
Ռուբեն Հակոբյան

Բայց առավել դժվար է զսպել հուզմունքը, երբ Ռուբենը փիլիսոփայորեն է սկսում մտորել։ Ասում է` սերը երջանկություն է, իսկ ինքը հենց հիմա ու այստեղ երջանիկ է, որովհետև իրեն սիրում են ու ամենակարևորը` ինքը առողջ է։ Հետո հիշում է, երբ եկավ հիվանդանոց ամեն ինչ ֆիլմի նման էր` իրեն մի բաժանմունքից մյուսն էին տեղափոխում, անընդհատ բժիշկների դեմքեր էին փոխվում ու տարբեր բժշկական միջամտություններ անում։

© Sputnik / Aram NersesyanՌուբեն Հակոբյան
Դու մենակ չես. լեյկոզը հաղթահարած 12-ամյա Ռուբենը հոգնել է հիվանդանոցից ու կարոտել Ջավախքը - Sputnik Արմենիա
Ռուբեն Հակոբյան

«Չեմ ուզում բժիշկ դառնալ։ Կարևոր գործ է, բայց իմը չէ։ Շատ ծանր է։ Իսկ ես կա՛մ մաթեմատիկոս կլինեմ, կա՛մ ինժեներ, որը ռոբոտաշինությամբ կզբաղվի»,- ասում է Ռուբենը։

© Sputnik / Aram NersesyanՌուբեն Հակոբյան
Դու մենակ չես. լեյկոզը հաղթահարած 12-ամյա Ռուբենը հոգնել է հիվանդանոցից ու կարոտել Ջավախքը - Sputnik Արմենիա
Ռուբեն Հակոբյան

Նա նաև երազում է անմարդաբնակ կղզում հայտնվել, որովհետև էքստրիմի սիրահար է։ Անգամ մտածել է` ինչ կտաներ հետը` լուցկի, ջուր ու դանակ։ Դեմ չէր լինի, որ ինչ–որ մեկը ընկերակցեր իրեն։ Կոնկրետ մարդու անուն չի տալիս, բայց կուզեր հմուտ մեկը լիներ, ով վայրի բնության մեջ ապրելու կանոններին կտիրապետեր։ Կա պարտադիր պայման, այդ մարդը պետք է միշտ ուրախ լինի։ Իր նման էլի։

«Ես տխուր չեմ լինում։ Պետք է միշտ ուրախ լինել, ուղղակի ու անպատճառ», - ասում է նա։

«Դու մենակ չես». լեյկոզը հաղթահարած Ռուբենը հոգնել է հիվանդանոցից ու կարոտել Ջավախքը

Նշենք, որ Sputnik Արմենիայի «Դու մենակ չես» նախագծի հերոսները City of Smile բարեգործական հիմնադրամի շահառուներն են։ Հիմնադրամն աջակցում է երեխաներին հաղթահարել քաղցկեղը և արյան հիվանդությունները՝ տրամադրելով անվճար բուժում, դեղորայք և սնունդ։

Դու մենակ չես. ինչպես ծանր հիվանդությունը Հրանտին երազանք ու մեծական ցանկություն նվիրեց

Լրահոս
0