ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Կոտայքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել. այսօր առավոտյան Աբովյանի թիվ 8 դպրոցի բակում հայտնաբերվել է 34–ամյա տղամարդու կախված դի, որը որոնվում էր որպես անհետ կորած։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։
«Այսօր ժամը 08:10-ի սահմանում ոստիկանության Կոտայքի բաժինն ահազանգ է ստացել, որ Աբովյան քաղաքի Սարալանջի թաղամասի թիվ 8 դպրոցի բակում երկաթե աստիճաններին տղամարդու դի կա կախված: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Աբովյան քաղաքի բնակիչ, 34-ամյա Հայկ Ս.-ի դին՝ պարանով երկաթե ճաղավանդակից կախված վիճակում»,– գրում է կայքը։
Դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը, փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Խնձորեսկում տղամարդում գտել են մահացած, կողքին` որսորդական հրացան
Դպրոցի բակում հավաքվածներն ասել են, որ մահացածը որպես անհետ կորած երեկվանից որոնվում էր. նա թաղման արարողությանը մասնակցելուց հետո տուն չէր վերադարձել:
Սարսափելի դեպք Վայոց Ձորի մարզում. տղամարդուն ծառից կախված են գտել