ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. 2018թ–ից ի վեր` ներառյալ 2020թ–ի ՀՀ պաշտպանական բյուջեն ավելացել է 28 տոկոսով կամ 66 մլրդ դրամով։
Այս մասին ԱԺ–ում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ORSIS–ի գործը». ռուսական զինագործական ընկերությունը դատի չի տվել Հայաստանի ՊՆ-ին
«2018թ–ի մայիսից ի վեր ՀՀ–ը ձեռք է բերել վերջին տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք–զինամթերք, սպառազինություն, և ՀՀ կառավարությունը հստակ շարունակելու է այդ քաղաքականությունը` տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ»,– ասաց Փաշինյանը։
Ինչո՞ւ է ՀՀ–ին` զենքի մատակարարման տենդերի տապալումից հետո քրգործ հարուցվել
Նա նաև շեշտեց, որ այս ուղղությամբ քայլեր արդեն իսկ ձեռնարկվել են։
Նշենք, որ ՀՀ ԱԺ–ն այսօր հաստատեց կառավարության ներկայացրած 2020թ–ի պետական բյուջեի նախագիծը։