ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնմամբ:
Այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում կայացած փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի և «Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան» կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեի հանդիպումից հետո, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
«Թբիլիսիում պիտի առավել պատասխանատու մոտեցում ցուցաբերեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
ՌԴ ԱԳ նախարարությունից ընդգծել են, որ Վրաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը համարում են երկրի ներքին գործը:
«Մենք շահագրգռված ենք Վրաստանում և Անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ»,-շեշտել են գերատեսչությունից:
Ռուսական ավիաընկերությունը Վորոնեժ–Երևան ուղիղ չվերթ է գործարկում
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև վերջին ավիաչվերթերը կայացել են հուլիսի 7-ին։ Հուլիսի 8-ից երկու երկրների միջև ավիահաղորդակցությունը դադարել է ռուս–վրացական հարաբերությունների սրման պատճառով։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ կուսումնասիրի թռիչքների դադարեցման պատճառով ավիափոխադրողներին փոխհատուցում տրամադրելու մասին հարցը։