ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունն ԱԺ–ի նախագահին առաջարկում է դեկտեմբերի 12-ին , ժամը 11։00-ին արտահերթ նիստ գումարել։
Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։ Ինչպես հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, հրատապությունը պայմանավորված է մի շարք կարևոր նախագծերով։
«Դրանցից 4-ը կապված են 2019թ–ի բյուջեի կատարման գործընթացը կազմակերպելու հետ, որովհետև 2019թ–ի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների մեջ նախատեսված է բյուջետային աջակցության վարկի ստացում` 152 մլն դոլարի չափով։ Խոսքը վերաբերում է 3 դոնորների` Համաշխարհային բանկից, Ասիական զարգացման բանկից, Գերմանիայի KFW բանկից տրամադրվող վարկին»,– ասաց Ջանջուղազյանը։
Կառավարությունը փոխում է կենսաթոշակների վճարման կարգը
Խնդիրն, ըստ նախարարի այն է, որ ԱԺ—ը պետք է այս տարի հասցնի վավերացնել վարկային պայմանագրերը, որպեսզի նշված գումարը ստացվի մինչև 2019թ–ի ավարտը։
«Դոնորների կարծիքով որոշակի ճեղք կարող է առաջանալ բյուջեում, ու այս նախագծերը հենց այդ ճեղքը փակելու խնդիրն են լուծում»,– ասաց նա։
Եթե կառավարության անդամները նիստին գան ցնցոտիներով. վարչապետը զուգահեռներ անցկացրեց
Վարկային համաձայնագրերից բացի արտահերթ նիստի օրակարգում շուրջ տասնյակ այլ հարցեր էլ կան։