Օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկան հանդիսավոր բացմանը «Քնած գեղեցկուհին. երկու թագավորությունների լեգենդը» նոր շոուից հատված է ցուցադրել։ Իրենց ելույթներով ուրախացրել են նաև հայտնի գեղասահորդներ Ալինա Զագիտովան և Պյոտր Չերնիշևը։ Ի դեպ, Չերնիշևը ելույթ է ունեցել անկախ կնոջ` հայտնի հաղորդավարուհի և դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի առողջական վիճակից։
Նավկան պատմել է, որ «Բարի գիշեր, փոքրիկներ» հաղորդման իր սիրելի կերպարը Խրյուշան է։ Բացի այդ նա անկեղծացել է և հայտնել բացառիկ սառցե մյուզիքլի մասին։
«Վաղուց էի երազում, որ նման պատանի և տաղանդավոր գեղասահորդուհի մասնակցի իմ շոուին։ Այդ պատճառով, երբ հարց առաջացավ Քնած գեղեցկուհու գլխավոր դերի մասին, որը բացի Ալինոչկայից կկարողանար հաղթահարել այդ առաջադրանքը։ Մենք դեռ շատ անակնկալներ ունենք։ Ամեն ինչ չեմ բացահայտի», – ասել է Նավկան։
Շոուի վրա աշխատել են համարյա մեկ տարի։ Նրանում բազմաթիվ աստղեր են ներգրավված, այդ թվում` Անի Լորակը, Ալեքսանդր Պանայոտովը, Ֆիլիպ Կիրկորովը և Գարիկ Խարլամովը։
Ռուսաստանցի գեղասահորդուհին համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել. տեսանյութ
ԳՈւՄ–ի սահադաշտի այցելուները` ինչպես երեխաները, այնպես էլ մեծահասակները ոչ միայն վայելում էին տոնական մթնոլորտը, այլև լուսանկարվում «Բարի գիշեր, փոքրիկներ» հաղորդման կերպարների հետ, շոկոլադից օգտվում։
«Հիանալի շոու է։ Նավկան հիասքանչ է։ Շատ ցուրտ էր նրան նման շորիկներով տեսնելու համար, սակայն միևնույն ժամանակ գեղասահորդներն իսկական պրոֆեսիոնալիզմ ցուցադրեցին», – նշել է սահադաշտի այցելուներից մեկը։
Աներևակայելի ելույթ. Տրուսովան պատմության մեջ առաջին անգամ 4 քառակի ցատկ է կատարել
Նշենք, որ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ն և Sputnik–ը ԳՈւՄ–ի սահադաշտի, «Կարմիր հրապարակում ԳՈւՄ–ի Ամանորի տոնածառ» նախագծի և ԳՈւՄ–ի տոնավաճառի տեղեկատվական գործընկերներն են։