ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Հայ ազգային կոնգրեսի անդամները վերադառնում են իշխանություն։ Այս մասին գրում է «Փաստ» թերթը` հայտնելով, որ Կենտրոն համայնքի վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ավետ Պողոսյանը ՀԱԿ վարչության անդամ է և Կոնգրեսի աշխատանքների ակտիվ մասնակիցներից մեկը, որը նաև ընդգրկված է եղել 2013 թվականի՝ Երևանի ավագանու ընտրությունների ՀԱԿ ցուցակում (8-րդ համար)։
Նշենք, որ «Հրապարակ» թերթում ևս տպագրվել է նույնատիպ հոդված: Թերթը մասնավորապես գրել է, որ չնայած այն հանգամանքին, որ ՀԱԿ պաշտոնական կայքում Պողոսյանը գրանցված է որպես խորհրդի անդամ, Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ Պողոսյանն անկուսակցական է: «Հրապարակը» նաև գրել է, որ հեղափոխությունից հետո Պողոսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի օգնականը:
«Հրապարակը» նաև հարց է տալիս, թե Փաշինյանի թիմում կա՞ն լուրջ մասնագետներ, քանի որ Կենտրոն համայնքի վարչական շրջանի նոր ղեկավարին պրոֆեսիոնալ համարելու համար առնվազն պետք է «հումորի զգացում ունենալ»:
«20 տարի անց էլ լռե՞նք. Ջհանգիրյանն ու Տեր- Պետրոսյանը պետք է խոսեն». Միքայելյան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դեկտեմբերի 2–ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել։
Հիշեցնենք` Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը հոկտեմբերի 24-ին Facebook-ում գրել էր, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել քաղաքապետին։
Նա հայտնել էր, որ պաշտոնը թողնելու որոշումը քաղաքական դրդապատճառ չունի և բացառապես անձնական որոշում է։