Ճապոնական և չինական խոհանոցի սիրահար յուրաքանչուր եվրոպացի ստիպված է եղել «դժոխքի» միջով անցնել փայտիկներով ուտել սովորելու համար։ Եվ քչերը կհանդգնեն պնդել, որ առաջին անգամ սուշի ուտելիս այն սոուսի մեջ չեն գցել։ Այնինչ այս տեսանյութի փոքրիկները կարողանում են փայտիկներով ավելի լավ ուտել, քան մեծահասակներից շատերը։
«Իսկ շարժվել և քորել կարելի՞ է». ինչպես է փոքրիկ աղջնակը գեղեցկանում. զվարճալի տեսանյութ
Երեխաները ոչ միայն հմտորեն են կիրառում փայտիկները, այլև ոչինչ չեն թափում իրենց վրա և նույնիսկ չեն կեղտոտվում։ Համացանցի եվրոպական հատվածի օգտատերերը հիացած են այս գեղեցիկ ցմփորիկներով։
Աղջնակը փորձում է նմանակել սագին, բայց ինչ-որ բան թարս է գնում. զվարճալի տեսանյութ
«Ավելի լավ է ուտում, քան իմ աղջիկը գդալով 10 տարեկանում։ Նրանք կարծես փայտիկներով ծնված լինեն։ Զարմանալի է, այսքան փոքր, բաժիններն էլ այդքան մեծ, կանաչիով, մեր երեխաները գազարն են հանում, մաղադանոսը դուր չի գալիս, ինչ–որ մի բանով անընդհատ շնչահեղձ են լինում, իսկ այստեղ... Այսքան փոքր են, բայց արդեն չինացի։ Ինքնուրույն։ Կեցցեն։ Գեղեցիկ է ստացվում իրենց մոտ։ Այնքան լավ և ախորժաբեր են ուտում», – գրում են վիրտուալ տիրույթի ակտիվիստները։
Դիտեք և սովորեք։