ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի որդին` 4 տարեկան Մատթեոն, անկեղծորեն ուրախացել է, երբ հայրը դարձել է «Ոսկե գնդակի» դափնեկիր։ Դրա վկայությունն է համացանցում տարածված տեսանյութը։
Դեկտեմբերի 2-ի լույսի 3-ի գիշերը հայտնի դարձավ, որ 32–ամյա Մեսսին պատմական արդյունքի հասավ`վեցերորդ անգամ հաղթող դառնալով այս հեղինակավոր մրցույթում և առաջ անցնելով Քրիշտիանու Ռոնալդուից, որը հինգ անգամ է դարձել «Ոսկե գնդակի» դափնեկիր: Բացի Մեսսիի երկրպագուներից, այս հաղթանակը բուռն է տոնել նաև հանրահայտ ֆուտբոլիստի որդին:
HE has the #1 DAD pic.twitter.com/KprMob0SDy
— FC Barcelona (@FCBarcelona) 2 декабря 2019 г.
Վերջին անգամ Մեսսին «Ոսկե գնդակը» նվաճել էր 2015 թվականին, իսկ նրա հիմնական մրցակիցը` Ռոնալդուն` 2017 թվականին: Երկու ֆուտբոլիստներն էլ հավասար արդյունք ունեին և կային այս տարվա հաղթողի հավակնորդների ցանկում: Սակայն Ռոնալդուն չէր ներկայացել մրցանակաբաշխությանը, քանի որ ստանում էր Իտալական Ա սերիայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:
Լիոնել Մեսսին ծնվել է 1987թ-ին արգենտինական Ռոզարիո քաղաքում։ Նրա ամուսնության մասին պաշտոնական տեղեկություններ չկան, բայց նրան զավակներ է պարգևել Անտոնելա Ռոկուցոն։
Իրանցին օգտվել է Մեսսիի հետ նմանությունից և ինտիմ հարաբերություններ ունեցել 23 աղջկա հետ
Ֆուտբոլիստն իր ընտանիքի համալրման մասին հայտնելու ինքնատիպ տարբերակ ունի. հերթական հաղթանակը տոնելու ժամանակ ապագա հայրիկը գնդակը դնում է շապիկի տակ։
Մեսսի և Անտոնելայի առաջնեկը` Տյագոն, ծնվել է 2012 թ–ին, Մատթեոն` 2015-ին, Չիրոն` 2018–ին։