00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հոբելյան` մեռած ուղեղով. արդյո՞ք Ռուսաստանը կշահի ՆԱՏՕ–ի խժդժություններից

© AP Photo / John MacDougallПрезидент США Дональд Трамп, канцлер Германии Ангела Меркель и президент Франции Эммануэль Макрон в беседе во время первой рабочей сессии саммита G-20 (7 июля 2017). Гамбург
Президент США Дональд Трамп, канцлер Германии Ангела Меркель и президент Франции Эммануэль Макрон в беседе во время первой рабочей сессии саммита G-20 (7 июля 2017). Гамбург - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՆԱՏՕ–ի առաջնորդները դաշինքի 70–ամյակին ընդառաջ կքննարկեն հրատապ խնդիրներ։ Էմանուել Մակրոնի խոսքով` կազմակերպության մոտ «ուղեղի մահ է գրանցվել»: Այնքան հակասություն է կուտակվել, որ միջոցառումն անցկացնում են ավելորդ աչքերից հեռու` Լոնդոնի կենտրոնից 30 կիլոմետր այն կողմ։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik, Սոֆյա Մելնիչուկ. ՆԱՏՕ–ի գագաթնաժողովը հոբելյանական է, բայց դա ոչ միայն չի օգնել հարթել լուրջ տարաձայնությունները, այլ հակառակը` դրանք ավելի են սրվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր, ՌԳԱ Եվրոպայի անվտանգության ինստիտուտի եվրոպական անվտանգության բաժնի վարիչ Դմիտրի Դանիլովը։

Ինչպես թաքցնել սեփական մահը. ՆԱՏՕ–ի լոնդոնյան գագաթնաժողովը պատմական է լինելու

Штаб-квартира НАТО в Брюсселе. - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ են Ռուսաստանը սպառնալիք համարում ՆԱՏՕ–ի համար. պարզաբանում է փորձագետը

Բարձրացված հարցերը սկզբունքային պատասխաններ են պահանջում։ Դանիլովը կարծում է, որ Բրյուսելում  ՆԱՏՕ–ի նախարարների` վերջերս կայացած հանդիպման ժամանակ Մակրոնի արտահայտությանը ոչ կոնկրետ արձագանքի է արժանացել։

The Economist  բրիտանական պարբերականի հետ զրույցում նա քննադատել է նաև Եվրոպայի տրանսատլանտյան գլխավոր գործընկեր ԱՄՆ–ին։ Նրա խոսքով` դաշինքը գոյություն ունի միայն «վերջին ատյանի երաշխիքների» շնորհիվ։ Հինգերորդ հանրապետության նախագահը հիշեցրել է` ինչպես անցած տարի Դոնալդ Թրամփը քիչ էր մնում՝ տապալեր գագաթնաժողովը` քննադատելով գործընկերներին պաշտպանության ծախսերի վերաբերյալ։ Հետո էլ սպառնացել էր դուրս գալ կազմակերպությունից։

Միասնականությունը գնալով ավելի հաճախ է հարցականի տակ դրվում, իսկ դաշինքը` որպես անվտանգություն ապահովող կազմակերպություն, անէանում է։ Նման կարծիք է հայտնել քաղաքագիտական գիտությունների դոկտոր, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր Նատալյա Երյոմինան։

ՆԱՏՕ-ն անդրադարձել է Իրանի կողմից երկու լցանավերի զավթման դեպքին

«Մի կողմից ՆԱՏՕ–ն պահպանվում է` որպես աշխարհում ամենախոշոր ռազմաքաղաքական դաշինք, սակայն կազմակերպության ներսում բախվում են բազմաթիվ շահեր։ Քանի դեռ միանշանակ արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական իրավիճակ է տիրել, առկա է եղել երկու գաղափարախոսական ճամբարների դիմակայություն, դաշինքը միասնական է եղել, հարցեր չեն ծագել ֆինանսական պաշարների վերաբերյալ, լիազորությունների բաժանում չի եղել, անվերապահ առաջնորդ է եղել ԱՄՆ–ն»,–խորհրդածում է փորձագետը։

Հզոր պատասխան ՆԱՏՕ–ին. Ռուսաստանն ավարտել է «Իսկանդեր–Մ» հրթիռային համալիրների վերազինումը - Sputnik Արմենիա
Հզոր պատասխան ՆԱՏՕ–ին. Ռուսաստանն ավարտել է «Իսկանդեր–Մ» հրթիռային համալիրների վերազինումը

Հիմա ամեն ինչ այլ է

Գագաթնաժողովի կարևոր թեմաներից մեկը Թուրքիան է։ Կրակի վրա յուղ է լցրել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա «դու»–ով է դիմել Ելիսեյան պալատի տիրոջը` կասկածելով կազմակերպության համար Փարիզի կարևորության մեջ։

«Չգիտեմ, թե ինչ նշանակություն ունի ՆԱՏՕ–ն Ֆրանսիայի համար, բայց Թուրքիան շատ կարևոր է դաշինքի համար։ Մակրոնը հայտարարել է ՆԱՏՕ–ի ուղեղի մահվան մասին։ Հարգելի Մակրոն, դու սկզբից սեփական ուղեղդ ստուգիր, որովհետև նման արտահայտություններ անում են նրանք, որոնց ուղեղը մահացել է», – ասել է նա։

Փորձագետների կարծիքով` Թուրքիան կազմակերպության ներսում տարաձայնությունների կարևոր հանգույց է։ Անկարան պատրաստ է արգելափակել դաշինքի ջանքերը` ուղղված Արևելքում ներուժն ամրապնդելուն և օպերատիվ գործունեությունն ակտիվացնելուն։

Մերկելի խոստովանությունը Թբիլիսիում. Վրաստանը ՆԱՏՕ կմտնի՞

Մոսկվայի համար ստեղծված իրավիճակը միանշանակ չէ։ Մի կողմից` հակասությունները նպաստում են հակառուսական հիստերիային, մյուս կողմից` եթե դաշինքը խնդիրներ ունի, նշանակում է, որ ինչ–որ ուղղություններով Ռուսաստանը դառնում է կարևոր դերակատար, գլխավոր գործող խաղացող համաշխարհային քաղաքականության ասպարեզում։

Լրահոս
0