https://arm.sputniknews.ru/20191203/hapkin-andamagrvelu-harcn-adrbejani-hamar-qaxaqakan-sakarkutyan-tema-e-badalyan--21297849.html
ՀԱՊԿ-ին անդամագրվելու հարցն Ադրբեջանի համար քաղաքական սակարկության թեմա է. Բադալյան
ՀԱՊԿ-ին անդամագրվելու հարցն Ադրբեջանի համար քաղաքական սակարկության թեմա է. Բադալյան
Sputnik Արմենիա
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Բիշքեկում օրեր առաջ կայացած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հերթական համաժողովին, ինչպես... 03.12.2019, Sputnik Արմենիա
2019-12-03T16:18+0400
2019-12-03T16:18+0400
2019-12-03T16:26+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2129/48/21294838_0:-1:1275:720_1920x0_80_0_0_d56cae2b560afa0cec6cc5f16ffc0bd2.jpg
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2129/48/21294838_54:-1:1200:720_1920x0_80_0_0_f5e618b43a4a1e59bd188b4c21bbc5c9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աշխարհ, հասարակություն , քաղաքականություն, տեսանյութեր, մուլտիմեդիա , հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ադրբեջան, արմեն բադալյան, sputnik զրույց
հայաստան, աշխարհ, հասարակություն , քաղաքականություն, տեսանյութեր, մուլտիմեդիա , հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ադրբեջան, արմեն բադալյան, sputnik զրույց
ՀԱՊԿ-ին անդամագրվելու հարցն Ադրբեջանի համար քաղաքական սակարկության թեմա է. Բադալյան
16:18 03.12.2019 (Թարմացված է: 16:26 03.12.2019) Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Բիշքեկում օրեր առաջ կայացած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հերթական համաժողովին, ինչպես նաև ռազմաքաղաքական այդ կառույցի ու Հայաստանի փոխհարաբերություններին:
ՀԱՊԿ աշխատանքների արդյունավետության բարձրացման համատեքստում արդյունավետության բարձրացման ուղղությամբ նախապես հայտարարված քայլերն այդպես էլ տեսանելի չեղան, ու Հայաստանի վարչապետի կողմից չներկայացվեց հստակ ճանապարհային քարտեզ: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Կառույցի ներսում երկրները դեռ պետք է կողմնորոշվեն իրենց դաշնակիցներին առնչվող կարևոր հարցերում, որովհետև միջազգային ատյաններում հաճախ քվեարկությունների ժամանակ արտացոլվում է տրամագծորեն հակառակ պատկերը: Երկակի չափանիշների գործելակերպը բնորոշ է ոչ միայն ՀԱՊԿ անդամ որոշ երկրներին, այլև մյուս բոլոր ռազմաքաղաքական դաշինքներում ներգրավված երկրներին»,- նշում է Արմեն Բադալյանը։
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ եթե չկա փոխհարաբերությունների զարգացման հայեցակարգը, որում պետք է գնահատված լինեն ՀՀ անվտանգության ցուցիչները` արդյունավետության մասին խոսելն ավելորդ է: Հայաստանը պետք է արտաքին քաղաքական ու անվտանգության խնդիրներին մոտենա համակարգաստեղծ սկզբունքով:
ՀԱՊԿ–ի գովազդն եմ անում. Բիշքեկում Փաշինյանի պատասխանը զարմացրեց լրագրողին. տեսանյութ
Արմեն Բադալյանը խիստ կասկածամտորեն է վերաբերվում ՀԱՊԿ կազմում Ադրբեջանի ներգրավվելու հեռանկարին, որովհետև այդ հարցն Ադրբեջանի համար ավելի շուտ քաղաքական սակարկության պայմաններում ինչ-որ բան կորզելու թեմա է: Բացի այդ, կա նաև Թուրքիայի ազդեցությունը և «մեծ եղբոր» կարծիքի հետ հաշվի նստելու հանգամանքը: