00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սամվել Կարապետյանը հրաժարվել է ներկայանալ քննչական մարմին և ցուցմունք տալ. ՔԿ

© Sputnik / Asatur YesayantsРоссийско-армянский предприниматель, владелец холдинга "Ташир груп" Самвел Карапетян на открытии отремонтированной высоковольтной подстанции "Ахтанак" (24 октября 2019). Еревaн
Российско-армянский предприниматель, владелец холдинга Ташир груп Самвел Карапетян на открытии отремонтированной высоковольтной подстанции Ахтанак (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գործարար Սամվել Կարապետյանը տեղեկացրել է, որ ինքը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում և չի կարող ներկայանալ։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը հրաժարվել է ներկայանալ քննչական մարմին և ցուցմունք տալ։ Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Нарек Карапетян перед началом интервью агенству Sputnik Армения (17 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ի՞նչ է իրականում կատարվել. գործարար Կարեն Կարապետյանի որդու բացառիկ հարցազրույցը

«Կարապետյանը չի ներկայացել քննչական մարմին։ Գործարարին ծանուցում է ուղարկվել հարցաքննության հրավիրելու վերաբերյալ, սակայն Կարապետյանը հայտնել է, որ ինքը գտնվում է ՌԴ-ում և չի կարող ներկայանալ»,–ասաց Հարությունյանը:

Ըստ Հարությունյանի` Կարապետյանը նաև հայտնել է Սահմանադրության իր իրավունքից օգտվելու ցանկության մասին և հրաժարվել է ցուցմունք տալուց։

Հիշեցնենք` հուլիսի 16–ին Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել էր, որ Նարեկ Կարապետյանին` նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի (Սամվել Կարապետյանի եղբայրը) որդուն, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափի շորթում: Ըստ ԶԼՄ–ների` գործարար Վահե Պարազյանը հայտարարել էր, որ Նարեկ Կարապետյանը թիկնապահների հետ ծեծել է իրեն Երևանի ռեստորաններից մեկում և պահանջել 10 միլիոն եվրո:

ՔԿ–ն հերքում է Նարեկ Կարապետյանի վարկածը. Քննչական կոմիտեն տեսանյութ ունի

Նարեկ Կարապետյանն ու նրա փաստաբանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքել էին այս մեղադրանքը` պնդելով, որ դա սուտ է, և ոչ մի ծեծ կամ շորթում չի եղել. Վահե Պարազյանի և Նարեկի ընկերոջ՝ Տիգրան Ասլանյանի միջև տեղի է ունեցել կենցաղային բնույթի վեճ: Այդ վեճը ծագել է այն պահին, երբ Վահե Պարազյանն անցել է փողոցը, իսկ Ասլանյանը եղել է մեքենայի ղեկին: Ապա Ասլանյանի և Պարազյանի միջև քաշքշուկ է սկսվել, իսկ Նարեկ Կարապետյանը դուրս է եկել մեքենայից և բաժանել նրանց: Հետո Կարապետյանն ու Ասլանյանը նստել են մեքենան ու հեռացել: Ավելի ուշ Պարազյանն իմացել է Նարեկ Կարապետյանի հեռախոսահամարը, զանգահարել ու հանդիպում պահանջել։

Կարապետյանի խոսքով՝ այդ վեճից հետո առաջին զրույցը (որին ներկա է եղել Պարազյանն ինքը՝ ընկերոջ հետ, բայց չի եղել Տիգրան Ասլանյանը) տեղի է ունեցել բավական հանգիստ և դրական մթնոլորտում: Նրանք պայմանավորվել են արդեն Ասլանյանի մասնակցությամբ հանդիպման մասին, որտեղ կողմերը պետք է վերջնականապես հաշտվեին:

Լրահոս
0