00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սամվել Բաբայանն ընդունել է մարտահրավերը. նա փորձելու է նվաճել Չինաստանը

© AFP 2024 / TED ALJIBEГлавный тренер сборной Узбекистана Самвел Бабаян (слева) с футболистом Джепаровым на предматчевой пресс-конференции со сборной Филиппин (7 сентября 2015). Манила
Главный тренер сборной Узбекистана Самвел Бабаян (слева) с футболистом Джепаровым на предматчевой пресс-конференции со сборной Филиппин (7 сентября 2015). Манила - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ ֆուտբոլասերն այնքան էլ ծանոթ չէ ֆուտբոլի Չինաստանի առաջնությանը, բայց հիմա արդեն հետաքրքրվելու ու երկրպագելու առիթ կա: Հայազգի մարզիչը, որն իր մարզչական գործունությունը ծավալել է Ուզբեկստանում, աշխատելու է Ասիայի լավագույն առաջնություններից մեկում:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Ուզբեկստանի ազգային հավաքականի նախկին մարզիչ Սամվել Բաբայանը չինական «Չանչուն Յաթայ» ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել և պետք է ապահովի թիմի վերադարձը Չինաստանի բարձրագույն խմբի առաջնություն: Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Չինաստան հրավիրվելու, իր ծրագրերի ու հայկական ֆուտբոլի մասին։

Սամվել Բաբայանը ծնվել ու մեծացել է Ուզբեկստանում, հենց այնտեղ էլ սկսել է մարզչական աշխատանքը և երկու տարի (2015-2017թթ) գլխավորել Ուզբեկստանի ազգային հավաքականը: Բաբայանը հայտնի մարզիչ է Ասիայում, և այն փաստը, որ նա հրավիրվել է Չինաստան, դրա վառ վկայությունն է:

«Երկրորդ անգամ եմ Չինաստանում աշխատելու հրավեր ստանում: Առաջին դեպքում չկարողացա մեկնել, քանի որ գլխավորում էի Ուզբեկստանի հավաքականը: Իսկ հիմա հասկանում եմ, որ այս ամենն ինձ համար մարտահրավեր է: Չէ՞ որ ես առաջին մարզիչն եմ Ուզբեկստանից, որն աշխատելու է Չինաստանում»:

Գաղտնիք չէ, որ այսօր ֆուտբոլի մակարդակը բարձրացնելու համար Չինաստան են հրավիրվում և՛ բարձրակարգ մարզիչներ, և՛ ֆուտբոլիստներ: Եվ նման պայմաններում հաջողության հասնելը գնալով ավելի դժվար է դառնում: Բայց Բաբայանը չի վախենում դժվարություններից ու պատրաստ է բարձրացնել իրեն նետված ձեռնոցը։

Футболисты Ромы Генрих Мхитарян и Лоренцо Пеллегрини празднуют забитый гол во время футбольного матча Серии А между Ромой и Сассуоло (15 сентября 2019). Рим - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» արտագնա խաղում գոլի հեղինակ է դարձել. տեսանյութ

«Այժմ Չինաստանի առաջնությունում ներդրվում են ահռելի մեծ գումարներ, ինչն ապահովում է ֆուտբոլային ենթակառուցվածքների ստեղծումը, իսկ համաշխարհային կարգի մարզիչների ու ֆուտբոլիստների ներկայությունը նպաստում է ֆուտբոլի զարգացմանը այս երկրում: Իզուր չէ, որ Չինաստանի տարբեր տարիքային հավաքականներն արդեն հասնում են լուրջ հաջողությունների, իսկ ակումբները` Ասիայի Չեմպիոնների լիգայում»,- հավելեց Բաբայանը:

Թեև նա աշխատել է Հայաստանից բավականին հեռու, բայց կապը հայրենիքի հետ վաղուց է հաստատվել, ու մեր երկրի ազգային հավաքականի ելույթները միշտ էլ հետաքրքրել են հայազգի մարզչին։

«Պատմական հայրենիքիս հետ կապը երբեք չեմ կորցրել: Անկասկած, հետևում եմ Հայաստանի ազգային հավաքականի ելույթներին: Կարծում եմ` հավաքականի վերջին անհաջողությունները չեն խոսում ֆուտբոլային Հայաստանի իրական մակարդակի մասին, այլ կրում են մասնակի բնույթ: Հիմա Հայաստանում անհատները փորձում են ներդրումներ կատարել ֆուտբոլում, և դա, անկասկած, կնպաստի Հայաստանի ֆուտբոլի զարգացմանը: Կարևորն այն է, որ Հայաստանն ունի ֆուտբոլային հարուստ պատմություն ու միշտ էլ ունեցել և ունի տաղանդավոր ֆուտբոլիստներ»,- ասաց Բաբայանը:

Նա հուսով է, որ մոտ ապագայում Հայաստանում ֆուտբոլային նոր նվաճումներ կլինեն։

Լրահոս
0