00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախարարը դրական է գնահատում լրագրողների այցն Ադրբեջան. ովքե՞ր կգնան հաջորդ փուլում

© Sputnik / Aram NersesyanЗограб Мнацаканян посетил выставку Christmas Bazaar
Зограб Мнацаканян посетил выставку Christmas Bazaar - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԳ նախարարը հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցելությունները դրական է գնահատում, բայց չի շտապում լավատեսական կանխատեսումներ անել։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Արցախի բանակցային պրոցեսում անհնար է սպասել խաղաղ ավարտի, եթե չկա գործնական միջավայր։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը` անդրադառնալով հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերին ՀՀ, Արցախ ու Ադրբեջան։

Город Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցը փորձնական քայլ էր. Արցախի ԱԳՆ

«Այսօր միջավայրն այնպիսին է, որ անհնար է սպասել ինչ–որ ճեղքումներ կամ անմիջական արդյունքներ այս մեկ միջոցառումից»,– ասաց Մնացականյանը։

Այդուհանդերձ, նախարարը կարևոր է համարում հատկապես այն, որ ծրագիրն իրականացվել է լրագրողների մակարդակով, այսինքն` այն մարդկանցով, որքեր կարծիք են ձևավորում, տեղեկատվություն ներկայացնում։

Հայ լրագրողներից ովքեր են գնացել Ադրբեջան և ուր են այցելել. մանրամասներ, լուսանկարներ

«Մենք հնարավորություն ունեցանք, որ մեր կողմից 3 հոգի լինեն այնտեղ. 2-ը` Հայաստանից, 1-ը` Արցախից։ Չի եղել ոչ մի պաշտոնական հանդիպում։ Սա էլ էր մտածված։ 3 հոգի էլ եղան Հայաստանում, նույն հանդիպումներն ունեցան այստեղ, եղան Արցախում։ Արդյունքը հստակ է` մենք կարող ենք այլ հարցերի շուրջ աշխատել»,– ասաց Մնացականյանը։

Փորձը դրական գնահատելով հանդերձ, ԱԳ նախարարը, սակայն, չի շտապում  շատ լավատեսական կանխատեսումներ անել։

«Այո՛, ես տեսնում եմ դրականը, որը փորձում եմ շատ զգուշորեն օգտագործել` դեպի մեր կարևոր նպատակը շարժվելու համար։ Իսկ մեր կարևոր նպատակը միջավայրի ձևավորումն է, թշնամության մակարդակը վերանայելը»,– ասաց նա։

Ի պատասխան հարցին, թե հնարավո՞ր է, որ երկրորդ փուլում փոխայցելություններն իրականացվեն պատգամավորների մակարդակով, Մնացականյանը հորդորեց չշտապել։

Церковь Казанчецоц, Республика Арцах - Sputnik Արմենիա
«Հայ հարևանս էլ էր համեղ պատրաստում». ադրբեջանցի լրագրողների տպավորությունները` Արցախից

«Պատգամավորները քաղաքական գործիչներ են, որոնք նաև աշխատում են այլ հարթակներում, միմյանց հետ առնչություն են ունեցել, և պիտի ասեմ, որ այդ շփումները միշտ չեն դրական եղել»,– ասաց նա։

Թե ինչ մակարդակով կարվի հաջորդ քայլը, նախարարը չհստակեցրեց։ Լրագրողների այցի արդյունքներն այժմ քննարկվում, վերլուծվում են։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների փոխայցելությունները կայացել են նոյեմբերի 17-21-ը։ Հայաստանի և Արցախի լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանցի լրագրողները՝ Հայաստան և Արցախ:

Ծրագիրը նախապատրաստվել ու կյանքի է կոչվել ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի համակարգմամբ` Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ։

Հայ լրագրողների աննախադեպ այցն Ադրբեջան. ի՞նչն էր անսպասելի նրանց համար

Ադրբեջան են այցելել «Մեդիամաքս» լրատվական գործակալության համահիմնադիր, գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը, Արցախի հանրային հեռուստաընկերության լրագրող Էդգար Էլբակյանն ու «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը։

Ադրբեջանից Հայաստան են եկել Trend լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Էլչին Վալիևը, 1news.az–ի լրագրող Էլշան Ռուստամովը և Vestnik Kafkaza in Azerbaijan–ի թղթակից Օրհան Յոլչուևը։

Լրահոս
0