ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Մոսկվայում ավարտված Grand Prix Arlosa 2019 մրցաշարում 77 կգ քաշայինների պայքարում հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի 7 Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պարտություն կրեց կրկնակի օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի քառակի չեմպիոն, Ռուսաստանի հավաքականի ներկայացուցիչ Ռոման Վլասովից: Գոտեմարտն ավարտվեց 2:3 հաշվով:
Մրցեցին ազատ և հունեահռոմեական ոճերի ըմբշամարտի Ռուսաստանի և աշխարհի հավաքականները: Տարբեր քաշային կարգերում հանդես էին գալիս Ռուսաստանի ուժեղագույն ըմբիշները:
«Ճանապարհ դեպի Ռիո». Ըմբիշ Արսեն Ջուլֆալակյան
Արսեն Ջուլֆալակյանը ներկայացնում էր աշխարհի հավաքականը: Ջուլֆալակյանի մարտավկան օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն էր:
Սա Ռոման Վլասովի և Արսեն Ջուլֆալակյանի 6-րդ հանդիպումն էր մրցագորգում:
Արսեն Ջուլֆալակյան. Ինձ ուժ է տալիս չնվաճած ոսկին
Առաջին անգամ նրանք հանդիպել են 2011 թվականի Եվրոպայի առաջնությունում, ապա՝ 2012-ին Բելգրադում անցկացված Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում, Լոնդոն-2012-ի Օլիմպիական խաղերի եզրափակիչում, Կազան-2013-ի համաշխարհային ուսանողական խաղերում, 2013-ի Հունգարիայում տեղի ունեցած աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում և 2015-ին Լաս Վեգասում տեղի ունեցած աշխարհի առաջնության որակավորման փուլում:
Բոլոր գոտեմարտերն ավարտվել են Ռոման Վլասովի հաղթանալով։