00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել նախկին կնոջ կիսամերկ լուսանկարները տարածելու համար

© Unsplash / Will FrancisСоциальная сеть Facebook
Социальная сеть Facebook - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
33–ամյա տղամարդը անչափահաս որդու հեռախոսով մուտք է գործել նախկին կնոջ անձնական էջ, պատճենել ու իր մոտ պահել նրա հաղորդագրություններն ու կիսամերկ լուսանկարները։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի 33–ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել նախկին կնոջ կիսամերկ լուսանկարներն ու հաղորդագրությունները նրա հարազատներին ուղարկելու համար։ Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 33-ամյա բնակիչը, դատարանի դատավճռով ամուսնալուծված լինելով Երևան քաղաքի բնակչուհու հետ, 2018թ. դեկտեմբերի սկզբին, իրենց անչափահաս երեխայի բջջային հեռախոսում տեսնելով, որ իր նախկին կնոջ՝ Facebook սոցիալական կայքի  էջի գաղտնաբառը պահպանված է, առանց վերջինիս թույլտվության, կայքէջում գտնվող անձնական հաղորդագրություններից պատճենահանել է նրա կիսամերկ լուսանկարները և հաղորդագրությունները և պահել իր մոտ»,–ասվում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ որոշ ժամանակ անց նա այդ լուսանկարները և հաղորդագրություններն ուղարկել է նախկին կնոջ եղբորը և քրոջը՝ խախտելով Երևանի բնակչուհու՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված հաղորդակցության ազատության և գաղտնիության, ինչպես նաև՝ անձնական տվյալների պաշտպանության անօտարելի իրավունքները։

Мужчины за работой - Sputnik Արմենիա
Օպերատորները պարտավոր են անձնական տվյալների մասին տեղեկությունը գաղտնի պահել. ՀԾԿՀ

Երեխաների դեմքերի բաց հրապարակումը մտահոգել է Անձնական տվյալների պաշտպանության կոմիտեին

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը):

Facebook–ը ընդունել օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի փաստը

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Լրահոս
0