ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Իտալական «Ռոմա» ակումբն արտագնա խաղում հաղթանակ է տարել թուրքական «Իսթանբուլ Բաշաքշեհիր» ակումբի նկատմամբ 0։3 հաշվով։ Այդ մասին նշված է ՈՒԵՖԱ–ի կայքում։
Հենրիխ Մխիթարյանը կարող էր վնասվածք ունենալ մինչև «Ռոմա» տեղափոխվելը. Ֆոնսեկա
Խաղը տեղի է ունեցել նոյեմբերի 28–ին Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5–րդ տուրի շրջանակում։
30–րդ րոպեին առաջին գոլը խփել է Ժորդան Վերետուն։ Արդեն 41–րդ րոպեին երկրորդ գոլի հեղինակ է դարձել Ջաստին Կլյույվերտը, իսկ երրորդ գնդակը թուրքերի դարպաս է ուղարկել Էդին Ջեկոն։
Մխիթարյանը չկա, ո՞վ է հանդես գալու ավագի թևկապով. Խաշմանյանը ամփոփել է մարզումները
Ընդհանուր առմամբ սուր խաղ չի ստացվել, քանի որ իտալական թիմն ակնհայտորեն ուժեղ է եղել։
Բայց խաղի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։
Dal settore dei tifosi dell’Istanbul Basaksehir viene lanciato un oggetto contro #Pellegrini. Il trequartista ha perso sangue dalla testa.
— Jacopo Aliprandi (@AliprandiJacopo) November 28, 2019
#IBFKRoma #ASRoma #UEL pic.twitter.com/X1rok2lKSl
Տրիբուններից ինչ–որ առարկա են նետել իտալացի ֆուտբոլիստ Լորենցո Պելեգրինիի վրա, որը դիպել է նրա գլխին։ Ֆուտբոլիստի գլխից արյուն է եկել։ Խաղն ընդհատել են` խաղացողին օգնություն ցուցաբերելու համար։
— Jacopo Aliprandi (@AliprandiJacopo) November 28, 2019
Լորենցոյի գլուխը վիրակապել են, որից հետո նա որոշել է վերադառնալ դաշտ։ Հիմա թուրքական ակումբին պատժամիջոցներ են սպառնում ՈՒԵՖԱ–ից։
— Jacopo Aliprandi (@AliprandiJacopo) November 28, 2019
Նշենք, որ խաղին մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը։ Նա 72–րդ րոպեին փոխարինել է Ջեկոյին։
«Հենրիխ Մխիթարյանի վերադարձը կօգնի Ջեկոյին». «Ռոմայի» մարզիչ
Մխիթարյանը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո գրեթե երկու ամիս տևած դադարից հետո։