00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Խաժակյան. «Պետք է պարզել՝ ինչ ընթացակարգով են շրջանցել ավագանու որոշումը»

© Sputnik / Asatur YesayantsДавид Хажакян на заседании Совета старейшин (10 сентября 2019). Еревaн
Давид Хажакян на заседании Совета старейшин (10 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Երևանի քաղաքապետարանին նվեր տված «ԿԱՄԱԶ» մեքենաների թեմային ու քաղաքապետարանի պատասխանին:
Խաժակյան. «Պետք է պարզել՝ ինչ ընթացակարգով են շրջանցել ավագանու որոշումը»

Դավիթ Խաժակյանի կարծիքով՝ քաղաքապետ Հայկ Մարությանի տեսանկյունից անընդունելի էր, որ նա այս կարևոր պահին անձամբ պարզաբանումներ չտվեց, այլ այդ պարտականությունը թողեց խոսնակի` Հակոբ Կարապետյանի վրա, իսկ վերջինս փորձում էր ակնհայտը հերքել՝ ասելով, որ տեղյակ չէ, թե ում է պատկանում «Ալեքս հոլդինգ» կազմակերպությունը:

«Այստեղ կրկին գործ ունենք իրենց ազնվության պակասի հետ, որովհետև հատկապես պարոն Կարապետյանը, որն ունի լրագրողական աշխատանքի երկարամյա փորձ, չէր կարող չիմանալ, թե ում է պատկանում «Ալեքս հոլդինգը»: Այն պատկանում է Սամվել Ալեքսանյանին, որի հետ առնչությունը և՛ քաղաքապետը, և՛ նրա խոսնակը համառորեն հերքում էին՝ ոչ միայն ասելով, որ անձամբ նա չէ նվիրել, այլև ասում էին, որ նրա հետ փոխկապակցված անձ կամ կազմակերպություն նվիրատուների շարքում չկա: Կարծում եմ, որ կա, և հասարակության համար արդեն ամեն ինչ պարզ է»,- ասում է Խաժակյանը:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամի տեղեկացմամբ՝ մինչ այդ նույնիսկ ամենափոքր նվիրատվություններն ընդունվել են ավագանու որոշմամբ, և այդ է պահանջում նաև օրենքը:

Мэр Еревана Айк Марутян за рулем новой снегоуборочной машины (21 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետարանին «ԿամԱԶ» նվիրողների ցանկում է նաև «Ալեքս ընդ հոլդինգը»

«Ես հիմա փորձում եմ հասկանալ, թե ինչպե՞ս են դա իրականացրել, ու՞մ հաշվեկշռի վրա է այն դրված՝ հիմնարկի՞, թե՞ քաղաքապետարանի: Կասկածներ ունեմ, որ ընդունումը տեղի է ունեցել օրենքի շրջանցումով: Հատկապես որ դա եղել է այն ժամանակահատվածում, երբ դեռևս որևէ մեկը չգիտեր դրա մասին»,- ասում է Խաժակյանը:

Նրա համոզմամբ՝ եթե հարցը բերվեր ավագանու օրակարգ, ապա ակնհայտ կլիներ, որ խնդիր կա: Բոլոր այն մեքենաները, որոնք քաղաքապետարանը ձեռք է բերել, հանդիսանում են համայնքային սեփականություն և ամրակցված են համայնքային հիմնարկին: Այդ մեքենաների սեփականության կարգավիճակը Խաժակյանի համար դեռ պարզ չէ, հետևաբար, ըստ նրա, պետք է պարզաբանել, թե ինչ ընթացակարգով են շրջանցել ավագանու որոշումը:

Մեզնից տարիներ կպահանջվի գլոբալ խնդիրներին վերջնական լուծում տալու համար. Հայկ Մարության

Ավելի վաղ Խաժակյանը հայտնել էր, որ գործող իշխանությունը խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին այլևս չի ընդունում որպես նախկին «հանրապետական գործարարի», ուստի ավելի քան հստակ է, որ հենց Ալեքսանյանն է քաղաքին նվիրաբերել երկու տասնյակ «ԿԱՄԱԶ»-ները: Դրան հաջորդել էր Կարապետյանի հերքումը` քաղաքապետարանը Սամվել Ալեքսանյանից առհասարակ նվեր չի ստացել։

 

Այսօր Հակոբ Կարապետյանը հրապարակել է քաղաքապետարանին տրված նվիրատվությունների ցանկը, ըստ որի` «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ–ն 3 «ԿամԱԶ» է նվիրել քաղաքապետարանին։ Բացի «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ–ից, քաղաքապետարանին նվիրաբերություններ են կատարել Սարգիս Խուրշուդյանը և Հայրապետ Հովհաննիսյանը` նվիրելով 3 հատ ֆուրգոն, «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ–ն` 14 «ԿամԱԶ» , ՀՀ–ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը` 1 «ԿամԱԶ», «Էյչ բի Էմ գրուպը»` 1 «ԿամԱԶ»։

Սամվել Ալեքսանյանից նվեր ընդունելու մեջ պախարակելի բան չկա. Հայկ Մարությանի մամուլի խոսնակ

Լրահոս
0