00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սամվել Ալեքսանյանից նվեր ընդունելու մեջ պախարակելի բան չկա. Հայկ Մարությանի մամուլի խոսնակ

© Sputnik / Asatur YesayantsБизнесмен, владелец супермаркетов "Ереван Сити", экс-депутат Самвел Алексанян на открытии отремонтированной высоковольтной подстанции "Ахтанак" (24 октября 2019). Еревaн
Бизнесмен, владелец супермаркетов Ереван Сити, экс-депутат Самвел Алексанян на открытии отремонтированной высоковольтной подстанции Ахтанак (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ալեքս ընդ հոլդինգը», որը 3 «ԿԱՄԱԶ» է նվիրել քաղաքապետարանին, պետական ռեգիստրում գրանցված է Հայկ Իսրայելյանի անունով, այլ ոչ թե Սամվել Ալեքսանյանի։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Գործարար Սամվել Ալեքսանյանից նվեր ընդունելու մեջ պախարակելի բան չկա, սակայն քաղաքապետարանը նրանից նվիրատվություն չի ստացել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը` անդրադառնալով քաղաքապետարանին նվեր տված «ԿԱՄԱԶ» մեքենաների թեմային։

Մեզնից տարիներ կպահանջվի գլոբալ խնդիրներին վերջնական լուծում տալու համար. Հայկ Մարության

Ավելի վաղ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնել էր, որ գործող իշխանությունը խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին այլևս չի ընդունում որպես նախկին «հանրապետական գործարարի», ուստի ավելի քան հստակ է, որ հենց Ալեքսանյանն է քաղաքին նվիրաբերել երկու տասնյակ «ԿԱՄԱԶ»-ները: Դրան հաջորդել էր Կարապետյանի հերքումը` քաղաքապետարանը Սամվել Ալեքսանյանից առհասարակ նվեր չի ստացել։

«Մենք կարող ենք հայտարարություն անել միայն փաստաթղթի հիման վրա` «Ալեքս ընդ հոլդինգը» պետական ռեգիստրում գրանցված է բոլորովին այլ անձի անունով։ Ընկերության տնօրենը Հայկ Իսրայելյանն է, ինչպես տեսնում ենք` Սամվել Ալեքսանյանը չէ։ Եթե ասենք` «ԿԱՄԱԶ»–ները ստացել ենք Ալեքսանյանից, կարող է` զանգեն, ասեն, եղբայր, մենք նվեր տանք, դու ուրիշի՞ անունը տաս»,–ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով` քաղաքապետարանը չունի գործիքակազմ ստուգելու` այս կամ այն ընկերության հետևում որ գործարարն է կանգնած։

Мэр Еревана Айк Марутян за рулем новой снегоуборочной машины (21 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետարանին «ԿամԱԶ» նվիրողների ցանկում է նաև «Ալեքս ընդ հոլդինգը»

Մյուս կողմից, ըստ Կարապետյանի, իրենք միտված չեն ի սկզբանե ինչ–որ դիստանցիա պահել կամ խորշել Սամվել Ալեքսանյանի հետ շփումներից։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը նշեց, որ քաղաքապետարանը պատրաստ է անձամբ Ալեքսանյանից ընդունել նվիրատվություն։

«Այ էսքա՜ն տառականներ են». ինչ պայմաններում են առևտուր անում Երևանի գետնանցումներում

Հիշեցնենք, որ այսօր Հակոբ Կարապետյանը հրապարակել է քաղաքապետարանին տրված նվիրատվությունների ցանկը, ըստ որի` «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ–ն 3 «ԿԱՄԱԶ» է նվիրել քաղաքապետարանին։ Բացի «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ–ից, քաղաքապետարանին նվիրաբերություններ են կատարել Սարգիս Խուրշուդյանը և Հայրապետ Հովհաննիսյանը` նվիրելով 3 հատ ֆուրգոն, «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ–ն` 14 «ԿԱՄԱԶ» , ՀՀ–ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը` 1 «ԿԱՄԱԶ», «Էյչ բի Էմ գրուպը»` 1 «ԿԱՄԱԶ»։

Սուրբծննդյան տոնավաճառը կգործի, բայց ոչ Հյուսիսային պողոտայում. ինչ փոփոխություն է եղել

Նշենք, որ Սամվել Ալեքսանյանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ ինքը որևէ բիզնես չունի։ Սակայն հայտնի է, որ «Ալեքս հոլդինգը»» փաստացի պատկանում է նրան։

Նախկինում «Ալեքս հոլդինգը» պարբերաբար հայտնվում էր հարկ վճարողների առաջին հնգյակում։ Սակայն 2019 թ–ին այն բաժանվեց մի քանի ընկերության։ 2019 թվականի առաջին կիսամյակի արդյունքում 16-րդ տեղում հայտնվեց «Սիթի» ընկերությունը («Երևան սիթի» սուպերմարկետների ցանց), 21-րդ տեղում` «Ալեքս ընդ հոլդինգը» (տարբեր ապրանքների ներկրում) և 45-րդում «Բաղրամյան» ՍՊԸ–ն (Բաղրամյանի ալրաղաց)։ Փոփոխությունները չազդեցին հարկային վճարումների վրա. Ալեքսանյանն հիմա ավելի շատ հարկեր է վճարում, քան «թավշյա հեղափոխությունից» առաջ։

Լրահոս
0