ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարողանա մասնակցել Գոհար Վարդանյանի հուղարկավորությանը։ Այս մասին Բիշքեկում Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինի գրաֆիկը շատ խիտ է, և նա չի հասցնի մասնակցել Գոհար Վարդանյանի թաղման արարողությանը»,–ասաց նա։
Հարցին, թե վերջին անգամ ե՞րբ էին հանդիպել Պուտինն ու Գոհար Վարդանյանը` Պեսկովը պատասխանեց, որ հստակ չի հիշում, բայց վերջին տարիներին Պուտինն այցելել էր Վարդանյանենց բնակարան, իսկ Գոհար Վարդանյանը հյուրընկալվել էր Կրեմլում։
Ինչու Գոհար և Գևորգ Վարդանյաններն այդպես էլ երեխա չունեցան. պատմում է ընտանիքի բարեկամը
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25–ին Մոսկվայում 93 տարեկան հասակում մահացել էր հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանը։ Նրա թաղման արարողությունը տեղի կունենա վաղը` նոյեմբերի 29–ին։ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը կմեկնի Մոսկվա` լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին հրաժեշտ տալու համար:
Հայկական Ջեյմս Բոնդը և իր Անիտան. Գոհար Վարդանյանը քիչ էր մնում` մատներ ամուսնուն Փարիզում