ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Այսօր սարսափելի դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի գյուղերից մեկում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` տարեց հայրը եկել է 55-ամյա տղայի տուն ու տեսել, որ որդին ավտոտնակում մետաղալարով կախվել է։
Հուզված տղամարդուն օգնության են հասել բնակիչները, որոնք էլ ահազանգել են պատկան մարմիններ։
Ըստ գյուղում շրջանառվող խոսակցությունների՝ ինքնասպան եղած տղամարդը կին ու երեխաներ ուներ, սակայն միայնակ էր ապրում, քանի որ ամուսնալուծված էր։
Նրա տան իրերի մեծ մասը վնասված է եղել։
Կրակոցներ Արմավիրում. վեճն ավարտվել է խմբակային ծեծկռտուքով
Գյուղում խոսում են, որ հնարավոր է` հենց ինքն է ընկճված վիճակում վնասել տան գույքը, ապա ինքնասպան եղել։
Այս պահին ինքնասպանության վերաբերյալ որևէ հստակ վարկած չի շրջանառում։
Սպանություն Հրազդանում. տղամարդը տնից դուրս է եկել ու դանակահարվել