ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Twitter-ը որոշել է պարզել իր ոչ ակտիվ հաշիվների քանակը և այդ նպատակով էլեկտրոնային նամակ է ուղարկել ակտիվություն չդրսևորող օգտատերերին՝ առաջարկելով մինչև այս տարվա դեկտեմբերի 11-ը վերադառնալ Twitter։ Այս մասին հայտնում է Gizchina-ն։
Ընկերությունը տեղեկացնում է, որ վերջին 6 ամսում Twitter մուտք չգործած օգտատերերից շատերի հետ սկսել է ակտիվ աշխատանք վարել` տեղեկացնելու համար, որ նրանց հաշիվները կարող են վերջանականապես ջնջվել երկարաժամկետ անգործության պատճառով։
Եթե օգտատիրոջ կողմից որևէ քայլ չձեռնարկվի, ապա նրա հաշիվը իսպառ կջնջվի։
«Քարտեզահայրը» կօգնի ուտելու սիրահարներին, նեյրոցանցը` էպիլեպսիայով հիվանդներին
Սոցիալական ցանցը չի տեղեկացնում, թե քանի նմանատիպ հաշիվ կջնջվի այսպիսի գլոբալ մաքրման արդյունքում։
Ձախողո՞ւմ, թե՞ շոուի մաս. Իլոն Մասկը ներկայացրել է իր նոր Cybertruck պիկապը. տեսանյութ