ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Հայկական սերիալներում հանդես եկած դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանի նախկին ամուսնուն՝ ամերիկահայ պրոդյուսեր Վարդգես Մարկոսյանին, ձերբակալել են ԱՄՆ–ում 40 կգ կոկաին պահելու համար։ Այս մասին հայտնում է ԱՄՆ իրավասության դեպարտամենտի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ 47-ամյա Վարդգես Մարկոսյանը, որը հայտնի է նաև «Ջիանի Օնչո», «Լարամ Նարման» և «Դավիթ Պետրոսով» մականուններով, խոստովանել է, որ փորձել է ԱՄՆ–ից Ավստրալիա 40 կգ կոկաին տեղափոխել։ Մարկոսյանին 10 տարուց մինչև ցմահ ազատազրկում է սպառնում։
Ձերբակալվել է նաև Մարկոսյանի քույրը` Իռենը, որին կասկածում են եղբորը օժանդակելու, թմրանյութերի վաճառքի և արտահանման մեջ։ Նրան մինչև 20 տարի ազատազրկում է սպառնում։
20 տարի անց. Ասլամազյանական արևոտ գույները ցուցադրվում են Մոսկվայում
Ամուսնու կալանավորման մասին հաղորդումների ֆոնին Գայանե Ասլամազյանն այսօր Facebook–ի ուղիղ եթերով պատմեց, որ ավելի քան 10 ամիս է՝ բաժանվել է ամուսնուց։ Նրանք ամուսնացել էին ԱՄՆ–ում 2017 թվականի ապրիլին և ապրում էին Գլենդելում։
Վարդգես Մարկոսյանը «Ջիանի» ոսկերչական սրահի և համանուն երևանյան ակումբի հիմնադիրն է։