ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Այսօր՝ վաղ առավոտյան, սպանություն է տեղի ունեցել Հրազդան քաղաքում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ շտապօգնության խումբը Հրազդան քաղաքի կենտրոնական թաղամասից բուժհաստատություն է տեղափոխել 66-ամյա մի տղամարդու, որը դանակահարված է եղել։
Ըստ լուրերի՝ շտապօգնություն են զանգել հենց նրա ընտանիքի անդամները։
Տղամարդն առավոտյան տնից դուրս է եկել աշխատանքի գնալու, սակայն րոպեներ անց վերադարձել է բնակարան, բայց արդեն դանակահարված վիճակում։ Ամենայն հավանականությամբ, նրան դանակահարել են կա՛մ շքամուտքում, կա՛մ շենքի մոտակայքում։
Բժիշկները պայքարել են նրա կյանքը փրկելու համար, սակայն ստացած վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել․ տղամարդը մահացել է՝ այդպես էլ գիտակցության չգալով։
Երևանում Հնդկաստանի քաղաքացիների մասնակցությամբ ծեծկռտուքն ավարտվել է կրակոցներով
Հրազդանում խոսում են, որ սպանվածը տարադրամի առուվաճառքով էր զբաղվում։ Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։