00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարևոր կանոն, որը չեն պահում մեծահարուստներից շատերը. ի՞նչ կապ ունի Ռուբեն Վարդանյանը

© Sputnik / Aram NersesyanГости и участники церемонии раскрашивают схему будущего парка Дружбы (17 октября 2019). Гюмри
Гости и участники церемонии раскрашивают схему будущего парка Дружбы (17 октября 2019). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանն անդրադարձել է հայ գործարարներին ու բարերարներին, միլիոնները խելամտորեն ծախսելու թեմային։

Սկանդալներով հայտնի մոսկվացի գործարար Սերգեյ Պոլոնսկին մի առիթով ասել է. «Ով միլիարդ եվրո չունի, կարող է գրողի ծոցը գնալ»։ Պոլոնսկին այդ միլիարդն ուներ, բայց շուտով գրողի ծոցը գնաց հենց ինքը։ Քանի որ մեծ փողերից բացի պետք է մի փոքր խիղճ ունենալ, լավ կլիներ` նաև ուղեղ։ Սակայն վերջինի հարցում միլիարդատիրոջ բախտը չէր բերել։

Бизнесмен Рубен Варданян на бизнес-форуме в центре креативных технологий Тумо (10 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Այն ամենը, ինչը անում ենք, Հայաստանի համար է, ոչ թե իշխանության. Ռուբեն Վարդանյան

Փողը, ինչպես հայտնի է, փչացնում է մարդկանց, այդ պատճառով էլ մարդիկ հիմնականում լավն են։ Այդուհանդերձ, եկեք թացը չորի հետ չխառնենք. եթե փոքր տարիքում հեծանիվ չես ունեցել, իսկ հիմա դռանդ «Բենթլի» է կանգնած, միևնույն է` փոքր ժամանակ դու հեծանիվ չես ունեցել։

Սամվել Ալեքսանյանը, որն ավելի շատ հայտնի է որպես «Լֆիկ Սամո», «Բենթլի» ունի, բայց այսօր, երբ լսում ես նրա անունը, աչքերիդ առաջ հայտնվում է ոչ թե հրաշք–ավտոմեքենան, այլ սովորական մի անձրևանոց։ Այն մեկը, որն Ալեքսանյանն ամենայն լրջությամբ մատուցեց Տիգրան Ավինյանին, որպեսզի փոխվարչապետը պաշտպանվի անձրևից։ Անձրևը դադարեց, անձրևանոցը մնաց։ Հնարամիտ օլիգարխի փողերը` նույնպես։

Ինչպես հայազգի ալքիմիկոսը ոսկի չգտավ, բայց միլիոնատեր դարձավ

... «Ֆորբս» ամսագիրը, որը վաղուց և մեծ սիրով հաշվում է ուրիշի գրպանում եղած փողերը, մեր հայրենակիցներից մեկի գրպանում մի օր 980 մլն դոլար հաշվեց և նրան տեղավորեց Ռուսաստանի ամենահարուստ գործարարների առաջին 100-յակի 62-րդ հորիզոնականում։

Մեր հայրենակցի անունը Ռուբեն Վարդանյան է։ Երբ հեռուստաէկրաններին տեսնում եք լավ հագնված տղամարդկանց մի խումբ, իսկ նրանց մեջ` հայի արտաքինով ու կարճ մորուքով դեմք, ուրեմն Ռուբեն Վարդանյանն է։ Երբ լսում եք մեծածավալ նախագծերի մասին, որոնք համաչափ ներդրում են պահանջում, ուրեմն էլի նա է։ Իսկ բոլորովին վերջերս հայտնի դարձավ ոչ սովորական ֆինանսամարդասիրական ակցիայի մասին, և եթե ասեմ, որ Ռուբեն Վարդանյանն այստեղ կապ չունի, արդեն չեք հավատա։ Այդ պատճառով անցնեմ պատմությանս։

2000-ականների սկզբին «Վեդոմոստի» թերթը հայտնում էր, որ «Տրոյկա դիալոգի» (Վարդանյանի հիմնադրած ընկերություն) աշխատակիցներին խոստացել էին` եթե «Տրոյկայի» կապիտալիզացիան հասնի 1 մլրդ դոլարի, կապիտալիստական աշխատանքի յուրաքանչյուր հարվածայինին մեծ դրամական պարգև կսպասի։

Татевский монастырь  - Sputnik Արմենիա
Ռուբեն Վարդանյանից շատ առաջ, կամ ինչպես Գրիգոր Աղաբաբյանը կառուցեց Երևանը և զբաղվեց Տաթևով

Խոստացածին երեք տարուց էլ քիչ էր պետք սպասել։ Միևնույն ժամանակ, ի սկզբանե 10 մլն դոլար կազմող բոնուսի չափը զգալի փոփոխություններ կրեց դեպի ավելացում, որից հետո պարգևատրման ընդհանուր գումարը արդեն ոչ թե 10, այլ 20 մլն դոլար էր կազմում։ Նույն 900 աշխատակիցների համար` սկսած հավաքարարից մինչև ընկերության առաջին դեմքեր։ Բացառությամբ Ռուբեն Վարդանյանի. պարգևավճարի իր մասը նրան չէր հետաքրքրում։

«Տրոյկա դիալոգի» ղեկավարի արարքը մտահոգեց ոչ միայն շարքային քաղաքացիներին, այլև ամեն ինչից գլուխ հանողներին։

– Երբ ես ոչինչ չունեի, նույնիսկ երիկամներումս քար չկար, ինքս ինձ խոստացել էի, որ հարստանամ, անխնա կիսվելու եմ։ Առաջինն ավելի լավ է ստացվում, քան երկրորդը, – խոստովանել է երևանաբնակ «հարուստներից» մեկը, որն անհասկանալի անցյալ ու մշուշոտ ապագա ուներ։

Միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը գիտի` ով և ինչպես է գումար աշխատելու ապագայում

Ըստ ամենայնի, նրա մոտ չպետք է ստացվեր նաև երրորդը։ Այստեղ ստիպված եմ մեր հերոսի ուղիղ խոսքին դիմել. «Ես պետք է պահեի աշխատակիցներին տված խոստումը։ Սարսափելի է, որ մեզ մոտ մարդիկ միմյանց չեն հավատում։ Ես դա հատուկ եմ անում` ապացուցելու համար, որ վստահել կարելի է ոչ միայն հարազատներին ու մտերիմներին, այլև գործընկերներին», – ասում է Ռուբեն Վարդանյանը։ Ինչից հետևում է, որ ֆինանսաներդրումային ընկերության ղեկավարի արարքում դաստիարակչական տարրը (լայն իմաստով) պակաս չէ մարդասիրականից (ընկերության նեղ շրջանակում), իսկ եթե կուզեք, ապա նույնիսկ ավելին է։

Бизнесмен, владелец супермаркетов Ереван Сити, экс-депутат Самвел Алексанян на открытии отремонтированной высоковольтной подстанции Ахтанак (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Ես թոշակի եմ անցել, յան տվեք». Սամվել Ալեքսանյանը խուսափեց լրագրողներից

Վերոնշյալը փորձենք կապել տեղանքի հետ։ Ցավոք. հայկական գործարար հանրության շրջանում իրենց խոստացածին և անձնական արժանապատվությանը ոչ միշտ են վերաբերվում այնպես, ինչպես լորդերի պալատում ջենտլմենները։ Եվ հազիվ թե մեզ մոտ բոլորը պատրաստ են խրախուսել իրենց աշխատակիցներին «Virgin Airlines» ընկերության ղեկավարի շռայլությամբ, որն իր աշխատակիցներին կղզի էր նվիրել Խաղաղ օվկիանոսում։

Միևնույն ժամանակ, եթե հսկայական հարստությունը մեկի համար սեփական ինքնասիրությունը շոյելու առիթ է, ապա մյուսների համար` խելացի ձևով և բարօրության համար տնօրինելու հիանալի հնարավորություն։ Սրա հետ կապված մի քանի խոսք մեջբերեմ Բորիս Բերեզովսկուց։

Մի անգամ, երբ միլիոնատիրոջը խայթեցին, թե դուք, մեծ գիտնական եք, ակադեմիկոս, իսկ Աբրամովիչը, որը նորմալ կրթություն չունի, ձեզնից առաջ է անցել, Բերեզովսկին նկատեց. «Գումար աշխատելու ունակությունը կրթության հետ անմիջական կապ չունի, կրթության հետ է կապված այն ծախսելու ունակությունը»։

Եվ ո՞վ կարող է այսքանից հետո կասկածել, որ Ռուբեն Վարդանյանն ամենաբարձր կրթության տեր մարդ է, որ նրա խոսքերն այն մասին, թե օգնել է պետք ոչ թե իշխանությանը, այլ երկրին, ճիշտ խոսքեր են, իսկ մեկից վերցնելու և բոլորին բաժանելու խոստումը` անիրագործելի, գոնե այն պատճառով, որ ամեն ինչը քիչ է, իսկ բոլորը` շատ։

Հետևություններ և մաղթանքներ։ «Հիշելով քո մասին` մի՛ մոռացիր մյուսներին». կյանքում հետևյալ կանոնն օգտագործել մի հպումով գուցեև չստացվի, սակայն դրան ձգտելը պետք է։ Ինչպես սիրում են կրկնել Google ընկերությունում, մեկ հաջողակ փորձը 10–ից լավ է, 1-ը 5-ից` հիանալի։ Փորձենք, գուցե ստացվի նաև մեզ մոտ։

«Հայրիկ, պարտքեր չթողնես, խնդրում եմ». Ռուբեն Վարդանյանը խոսել է հայերի մասին

Լրահոս
0