00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեզնից տարիներ կպահանջվի գլոբալ խնդիրներին վերջնական լուծում տալու համար. Հայկ Մարության

© Sputnik / Asatur YesayantsМэр Еревана Айк Марутян на заседании Совета старейшин (10 сентября 2019). Еревaн
Мэр Еревана Айк Марутян на заседании Совета старейшин (10 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկ Մարությանն ասաց, որ Երևանում գլոբալ խնդիրներ կան, որոնք այսքան արագ չէին կարող լուծված լինել:

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Երևան քաղաքի հնգամյա զարգացման ծրագրից ոչինչ դուրս չի մղվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի այն հայտարարությանը, թե ինքը հետ է կանգնել իր նախընտրական խոստումներից:

Քաղաքապետարանը Սամվել Ալեքսանյանից նվեր ստացե՞լ է

Քաղաքապետի խոսքով՝ ինքն ամենօրյա աշխատանք է իրականացնում Երևան քաղաքի տրանսպորտի խնդիրը լուծելու, վթարային վերելակների շահագործումը դադարեցնելու և իհարկե` 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու ուղղությամբ:

«Այս պահին արդեն 20 վերելակ փոխարինվում է նորերով, գործընթացն արդեն սկսվել է: Մյուս տարի որոշակի չափաքանակի ավտոբուսներ արդեն կլինեն Երևանում, որպեսզի սկսենք տրանսպորտային միջոցների փոփոխման գործընթացը: Բայց պետք է հասկանանք, որ այս խնդիրները գլոբալ են, և մեզնից տարիներ կպահանջվի դրանց վերջնական լուծում տալու համար»,-ասաց քաղաքապետը:

Անդրադառնալով 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների խնդրին, Մարությանն ասաց, որ քաղաքապետարանն այս պահին էլ զբաղված է կոնկրետ գործողություններով, սակայն կան օրենսդրական բացեր, որոնք մեծ խոչընդոտ են հանդիսանում:

Руководитель фракции Луйс Совета старейший Еревана Давид Хажакян во время акции протеста сотрудников компании Sanitek перед зданием городской администрации (10 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մարությանը հրաժարվե՞լ է իր նախընտրական խոստումներից. Խաժակյանը վստահ է` օրենք է խախտվում

«Մասնավորապես, կան բնակիչներ, որոնք հրաժարվում են իրենց տները լքել, անգամ եթե իրենց առաջարկում ենք վարձով բնակարաններ: Այս պահին օրենքը մեզ թույլ չի տալիս քաղաքացուն ստիպողաբար հանել իր բնակարանից: Բայց կարծում եմ` մոտ ապագայում մենք կունենանք օրենսդրական փոփոխություններ, որը թույլ կտա քաղաքացուն տարհանել իր սեփական բնակարանից, եթե նրա կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում»,-ասաց Մարությանը:

Նոր վերելակներ` հին շենքերում. քանի շենք կարժանանա այդ բախտին

Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն ասել էր, որ  Երևանի քաղաքային իշխանության ներկայացրած հնգամյա զարգացման  ծրագրում եղել են քաղաքի համար կենսական կարևորություն ունեցող խնդիրների լուծման բանալիներ, որոնք այսօր չկան: Նա ասել էր, որ զարգացման ծրագրով նախատեսված էր անմխիթար վերելակների հիմնովին փոխարինում, այլ ոչ թե նորոգում, 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչները պետք է վերաբնակեցվեին, ոչ թե այդ շենքերը վերանորոգվեին, պետք է վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիներ կառուցվեին, որովհետև ավտոմեքենաները շատացել են:

Այս տեմպերով` վերելակների հարցը 100 տարում էլ չի լուծվի. Բաբկեն Հարությունյան

Խաժակյանը հիշեցրել էր, որ քաղաքապետի նախընտրական շրջանի բազմաթիվ խոստումներ չեն էլ ընդգրկվել հնգամյա զարգացման ծրագրում:

«Լույս» խմբակցության անդամի խոսքով` զարգացման հնգամյա ծրագրում որպես հիմնախնդիր մնացել են առկա խնդիրները, սակայն այլևս չկան այն ծրագրերը, որոնք կլուծեին այդ հիմնախնդիրները:

Լրահոս
0