ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Երեկ՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:15-ի սահմաններում Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 124-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ, 42-ամյա Արտակ Սարգսյանի վարած Nissan Bluebird Sylphy և 50-ամյա Մայիս Այդինյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդներ Ա. Սարգսյանը, Մ. Այդինյանը, վերջինիս ուղևոր, Երևանի բնակիչ` 45-ամյա Նիկոլայ Այդինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս գիտակցության չգալով՝ մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նոյեմբերյանի զորամասերից մեկում զինծառայող է ինքնասպան եղել
Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ Mercede -ի վարորդն ու մահացած ուղևորը հարազատ եղբայրներ են:
Ավտոմեքենաները ճանապարհային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների և քաղաքացիների օգնությամբ քարշակով տեղափոխվել են ոստիկանության Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: