00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սուրիկ Խաչատրյանը կարող է վերադառնալ Հայաստան ու բուժումն այստեղ շարունակել. ՀՔԾ պետ

© Photo : BlognewsСурик Хачатрян
Сурик Хачатрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սուրիկ Խաչատրյանի պաշտպանները հստակ ժամկետ չեն հայտնում, թե երբ նա կվերադառնա Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առողջական վիճակն այնպիսին է, որ նա կարող է վերադառնալ Հայաստան ու բուժումն այստեղ շարունակել։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

Сурик Хачатрян - Sputnik Արմենիա
Սուրիկ Խաչատրյանի եղբայրը վրդովված է. նա որոշել է դատարան դիմել. «Ժողովուրդ»

«Սուրիկ Խաչատրյանի քրեական գործով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նրա պաշտպանի ներկայացրած բոլոր փաստաթղթերը ներկայացվել են փորձագետին։ Փորձագետը եկել է այն եզրակացության, որ Խաչատրյանին կարելի է տեղափոխել Հայաստան, որպեսզի բուժումն այստեղ շարունակի»,–ասաց ՀՔԾ պետը։

Նրա խոսքով` Խաչատրյանի պաշտպանները հստակ ժամկետ չեն հայտնում, թե երբ նա կվերադառնա Հայաստան։

Սասուն Խաչատրյանը հիշեցրեց, որ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20–ին Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել. դատարանը որոշել է նրան կալանավորել։

Սուրիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը) և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը)։

Ըստ մեղադրանքի` նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ինչպես նաև, պաշտոնեական դիրքն օգտագործելով և անձանց ապօրինի կարգադրություն տալով, դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի վատնում ու պաշտոնեական կեղծիք, ինչի հետևանքով էական վնաս է պատճառել պետության շահերին:

Սուրիկ Խաչատրյանի Երևանի տան շինարարության էպոպեան. ի՞նչ կպարզի դատախազությունը

Պարզվել է, որ Խաչատրյանը 2011-2012թթ. ընթացքում, զբաղեցնելով Սյունիքի մարզպետի պաշտոնը, մարզպետարանի պաշտոնատար անձի միջոցով Սյունիքի Նորավան համայնքի ղեկավար Լավրենտիկ Առաքելյանին տվել է ապօրինի կարգադրություն՝  Նորավանին պատկանող մետաղական խողովակներն առանց որևէ օրինական հիմքի իր եղբորը հանձնելու վերաբերյալ:

Որտե՞ղ է Սուրիկ Խաչատրյանը. Հունան Պողոսյանը` նախկին մարզպետի ու քրեական ակտիվության մասին

Լավրենտիկ Առաքելյանը, օրենքի պահանջների խախտմամբ` առանց խողովակներն օտարելու մասին համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու, Խաչատրյանի դրդմամբ, Նորավանի սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերով՝ 5 մլն դրամ արժողությամբ մետաղական խողովակները տրամադրել է Խաչատրյանի եղբորը:

Նշենք նաև, որ այս տարվա օգոստոսի 20–ին ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն Էջմիածնի իր տանն անցկացրած ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Սուրիկ Խաչատրյանի վիճակը ծանր է, նա կոմայի մեջ է։ Սարոյանի խոսքով` Խաչատրյանն այդ պահին Փարիզում էր, որտեղ նրա սիրտը վիրահատել էին։

Լրահոս
0