00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը մտադիր է կիրառել Հայաստանի փորձը

© Sputnik / Nelli Danielyan Уполномоченный по правам человека в РФ Татьяна Москалькова
Уполномоченный по правам человека в РФ Татьяна Москалькова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ և ՌԴ մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների համագործակցության շնորհիվ վերականգնվել են երկու երկրների քաղաքացիների իրավունքները միմյանց տարածքներում ու քննչական մեկուսարաններում։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. 15 տարվա ընթացքում ՀՀ ՄԻՊ ինստիտուտը ձեռք է բերել մեծ հեղինակություն թե՛ երկրի ներսում, թե միջազգային ասպարեզում։ Այս մասին այսօր Մարդու իրավունքների գրասենյակի 15-ամյակին նվիրված միջազգային համաժողովում ասաց ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։

Сестры Ангелина (справа) и Крестина (слева) Хачатурян, обвиняемые в соучастии в жестоком убийстве своего отца, во время рассмотрения ходатайства следствия о продлении домашнего ареста в Басманном суде (26 июня 2019). Москвa - Sputnik Արմենիա
Թաթոյանը հայրասպան Խաչատուրյան քույրերի հարցը քննարկել է Մոսկալկովայի հետ

«15 տարում դժվարությունների հաղթահարման, ստեղծագործական որոնումների, հաջողությունների  հսկայական ճանապարհ է հաղթահարվել։ Իսկ ամենակարևորն այն է, որ այդ ուղին նշանավորվել է այն մարդկանց  ճակատագրերով, որոնց հաջողվել է օգնել»,– ասաց  Մոսկալկովան։

Անդրադառնալով ՀՀ ՄԻՊ գրասենյակի արձանագրած հաջողություններին` Տատյանա Մոսկալկովան նշեց, որ Հայաստանում օմբուդսմենը ոչ միայն արձագանքում  է պետական մարմինների դրսևորած ինքնիրավչությանը, անօրինական որոշումներին, այլև ընդհանրապես ցանկացած իրավաբանական անձի գործողություններին, որոնք առնչվում են քաղաքացիների իրավունքներին ցանկացած սոցիալական ոլորտում` կրթություն, առողջապահություն, առևտուր և այլն։

«Բռնությունը կամ բռնության սպառնալիքն անթույլատրելի է». Արման Թաթոյան

«Սա մեզ համար հետաքրքիր փորձ է, որը մենք ևս կփորձենք ընդօրինակել»,– ասաց նա։

Ներկայացնելով Ռուսաստանի փորձը, Մոսկալկովան կարևորեց ՌԴ  մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի` ցանկացած դատական որոշում վերադաս դատական ատյանում բողոքարկելու իրավունքը, այդ թվում` օրինական ուժ ստացած որոշումները։

Татьяна Москалькова - Sputnik Արմենիա
Մոսկալկովա. հայ միգրանտների փոխանցումները հավասար են Հայաստանի բյուջեին

«Պետք է ասեմ, որ արդեն ավելի քան 20 որոշում է կայացվել նախկինում կայացրած դատավճիռները բեկանելու և դրանով իսկ մարդու իրավունքները և արդարությունը վերականգնելու մասին»,– ասաց ՌԴ ՄԻ հանձնակատարը։

Անդրադառնալով ՀՀ գործընկեր կառույցի հետ համագործակցությանը, Մոսկալկովան շնորհակալություն հայտնեց Արման Թաթոյանին սերտ համագործակցության համար, որի շնորհիվ հնարավոր է եղել վերականգնել ՀՀ քաղաքացիների խախտված իրավունքները ՌԴ–ում, ՌԴ քաղաքացիներինը` Հայաստանում, ինչպես նաև երկու երկրների քննչական մեկուսարաններում։

Շնորհավորելով ՀՀ ՄԻՊ Արման  Թաթոյանին` կառույցի հիմնադրման 15-ամյակի առիթով Մոսկալկովան վստահություն հայտնեց, որ նրան կհաջողվի բազմապատկել ՀՀ ՄԻ առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի արձանագրած հաջողությունները։ Մոսկալկովան նաև վստահություն հայտնեց ՀՀ և ՌԴ գործընկեր կառույցների հետագա համագործակցության շարունակականության նկատմամբ։

Լրահոս
0