00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը դեմ չէ Սերբիայի հետ ազատ առևտրին, բայց վետոյի իրավունքը միշտ կա

© Sputnik / Aram Nersesyan15-ое заседание Межправительственной комиссии Республики Армения и Исламской Республики Иран
15-ое заседание Межправительственной комиссии Республики Армения и Исламской Республики Иран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի խորհրդարանում քննարկվել է Սերբիայի Հանրապետության հետ ԵԱՏՄ–ի ազատ առևտրի համաձայնագրի վավերացման մասին նախագիծը։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. ԵԱՏՄ–ն պատրաստվում է ազատ առևտրի համաձայնագիր կնքել Սերբիայի Հանրապետության հետ։ Այս մասին այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Իրանի և ԵԱՏՄ–ի միջև ազատ առևտրի գոտին կսկսի գործել հոկտեմբերի վերջին. Ռոհանի

Премьер-министр Армении Никол Пашинян перед началом заседания Высшего Евразийского Экономического Совета (1 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Սերբիա, Եգիպտոս, Իսրայել, Հնդկաստան. Փաշինյանը խոսել է ԵԱՏՄ ապագա ծրագրերից

Նա նշեց, որ Սերբիայի հետ ԵԱՏՄ անդամ երեք երկրներ` ՌԴ–ն, Բելառուսն ու  Ղազախստանն այսօր էլ երկկողմ համաձայնագրերի հիման վրա ազատ առևտուր են վարում։

«Այս համաձայնագրով այդ երեք երկրներին միանում են նաև ԵԱՏՄ անդամ մյուս 2 երկրները։ Իհարկե, ամեն դեպքում անհրաժեշտ է վերլուծություն` ինչ է տվել անցած ժամանակահատվածում ամեն մի երկիր, ինչ է ստացել Հայաստանն ու արդյոք կորուստներ կրել է, թե ոչ։ Իմ տեղեկություններով` առ այսօր մենք որևէ միջազգային համաձայնագրի գործունեության արդյունքում կորուստներ չենք ունեցել»,– ասաց Քոչարյանը։

ԵԱՏՄ համաձայնագրերի շրջանակում Հայաստանի քաղաքական շահերի պաշտպանության մասին պատգամավորների հարցերին ի պատասխան Քոչարյանը հայտնեց, որ ԵԱՏՄ շրջանակում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, և ցանկացած երկիր ունի վետոյի իրավունք։

«Եթե կա պետություն, որի հետ քո քաղաքական շահերը հակադիր են, ապա ինչպես էլ հիմնավորեն, որ այդ երկրի հետ տնտեսական շահ կա, կան դեպքեր, երբ դու կարող ես համաձայնության չգնալ` անկախ նրանից, թե ինչ են ցույց տալիս թվերը։ Օրինա՝ կոպիտ ասած, պետություն է, որը քեզ չի ճանաչում։ Ինչպե՞ս կարող ես նրա հետ գնալ տնտեսական համագործակցության»,– ասաց նա` շեշտելով, որ ասվածն այս պահին Սերբիային չի վերաբերում։

Քննարկման արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացության արժանացրեց 2018 թվականի մայիսի 14-ին ստորագրված «Երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ՝ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Այն առաջիկայում կներառվի ԱԺ նիստերի օրակագրում։

Սերբիան կստորագրի ԵԱՏՄ-ի ազատ առևտրի համաձայնագիրը. Միրզոյանը հանդիպել է սերբ գործընկերոջը

Հիշեցնենք` Եվրասիական տնտեսական միության և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը ստորագրվել է 2019թ հոկտեմբերի 25-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում։ Այդ քննարկման ժամանակ հայտարարվեց, որ Սերբիայի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրի ծավալը 2018թ.–ին կազմել է 3 միլիարդ 400 միլիոն դոլար։

Լրահոս
0