ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Հայկական ծագում ունեցող ռուսաստանաբնակ էստրադային երգիչ Արտյոմ Կաչերը (Արտյոմ Կաչարյանը) արժանացել է Ռուսաստանի ամենահեղինակավոր մրցանակներից մեկին` «Զոլոտոյ Գրամոֆոնին»։
Ո՞ր հորիզոնականը զբաղեցրեց Հայաստանը, և ո՞վ հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2019-ում»
Մրցանակը նա ստացել է «Տխուր դենս» ստեղծագործության համար, որը կատարել է «Artik&Asti» խմբի հետ։ Ռուսաստանում այդ երգն իսկական հիթ է դարձել` շաբաթներ շարունակ բացարձակ ռեկորդ սահմանելով «Ռուսկի ռադիոյի» հիթ–շքերթում։
Արտյոմն Instagram–ի իր էջում պարգևատրման արարողությունից լուսանկար և տեսագրություն է հրապարակել։
Посмотреть эту публикацию в Instagram
Նա շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին աջակցության համար, ինչպես նաև ասել է, թե ում է նվիրում այդ հաղթանակը։
«Այս մրցանակը սրտանց ուզում եմ նվիրել իմ հարազատ Օսեթիային, վայր, որտեղ ծնվել ու մեծացել եմ, և հարազատ Հայաստանիս` իմ պատմական հայրենիքին», – նշել է երգիչը։
Դուք չհանձնվեցիք, հետո էլ կինս կուրախանա․ ինչպես Մելաձեն հայ երգչին ընտրեց «Ձայնը» շոուում
Նա պատմել է, որ դեռ փոքր տարիքում ընտանիքով դիտում էր մրցանակաբաշխության հեռարձակումը և երազում մի օր ստանալ այդ մրցանակը։ Եվ ահա, վերջապես, նրա երազանքն իրականացավ։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ընտանիքիս` հորս, մորս և քրոջս գլխավորությամբ, նրա համար, որ նման օր իմ կյանքում եղավ», – ավելացրեց Արտյոմը։
Посмотреть эту публикацию в Instagram
Երգչը բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել։
«Սկիզբերի սկիզբն է», «Շնորհավորում եմ։ Ավելի շատ մրցանակներ եմ մաղթում», «Արտյո՛մ, շնորհավորում ենք և հպարտանում», «Մեր հպարտություն», «Շարունակի՛ր ուրախացնել մեզ քո ստեղծագործություններով։ Հաջողություններ քեզ և նոր գաղափարներ», «Կեցցե՛ս», «Միայն առաջ», – գրել են երկրպագուները։
Հայերեն երգում է, բայց չի խոսում. համշենցի երգիչ Բիրբենն ելույթ ունեցավ Հայաստանում
Արտյոմ Կաչերը ռուսաստանաբնակ երգիչ է, ծնվել է 1988 թվականի օգոստոսի 17-ին Վլադիկավկազում։ Մանկուց երազել է երգչի կարիերայի մասին, սակայն ծնողների խորհրդով ընդունվել է Հյուսիս–օսեթական պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։ Սակայն երազանքը հանգիստ չէր տալիս։ Նա տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ընդունել է Գնեսինների անվան էստրադային և ջազային արվեստի պետական երաժշտական քոլեջ, էստրադային ջազ վոկալի խումբ։
Հնդիկ երգիչը հայուհու հանդեպ սիրո մասին տեսահոլովակ է նկարահանում Երևանում. տեսանյութ
2012 թվականին մասնակցել է «Ձայնը» երաժշտական նախագծին։ Մրցույթի արդյունքներով` Արտյոմը դարձավ թողարկումներից մեկի հաղթող, սակայն դուրս մնաց պայքարից քառորդ եզրափակչում։ Շոուի ավարտից հետո Արտյոմը սկսեց համագործակցել երաժշտական պրոդյուսեր Արտյոմ Ումրիխինի հետ (Artik)։ Այսօր Կաչերը ակտիվ հանդես է գալիս համերգներով ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում։