https://arm.sputniknews.ru/20191124/yerevanum-hndkastani-qaxaqacineri-masnakcutyamb-ceckrtuqn-avartvele-krakocnerov-21196663.html
Երևանում Հնդկաստանի քաղաքացիների մասնակցությամբ ծեծկռտուքն ավարտվել է կրակոցներով
Երևանում Հնդկաստանի քաղաքացիների մասնակցությամբ ծեծկռտուքն ավարտվել է կրակոցներով
Sputnik Արմենիա
Դեպքի վայրում կրակոցներ են հնչել այն բանից հետո, երբ հայ տղամարդը դիտողություն է արել հայհոյող հնդիկներին: 24.11.2019, Sputnik Արմենիա
2019-11-24T12:03+0400
2019-11-24T12:03+0400
2019-11-24T14:24+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2000/81/20008122_8:0:1280:719_1920x0_80_0_0_b4f19eca2ffdaf8ea73712ecb1fddab7.jpg
երևան
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2000/81/20008122_96:0:1240:719_1920x0_80_0_0_1fcd07bafec7373345fd45f72d553f7e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վթար, պատահար, սպանություն, գողություն, պատահարներ, հայաստան, երևան, հնդկաստան, ծեծկռտուք
վթար, պատահար, սպանություն, գողություն, պատահարներ, հայաստան, երևան, հնդկաստան, ծեծկռտուք
Երևանում Հնդկաստանի քաղաքացիների մասնակցությամբ ծեծկռտուքն ավարտվել է կրակոցներով
12:03 24.11.2019 (Թարմացված է: 14:24 24.11.2019) Դեպքի վայրում կրակոցներ են հնչել այն բանից հետո, երբ հայ տղամարդը դիտողություն է արել հայհոյող հնդիկներին:
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում, որն ավարտվել է կրակոցներով: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ըստ տեղեկության՝ ժամը 01։30-ի սահմաններում Նալբանդյան փողոցի 29 հասցեում գործող «Սթար» բար-սրճարանում 50-ամյա Ալբերտ Գ-ն դիտողություն է արել բար-սրճարանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներին, որպեսզի նրանք չշարունակեն գոռգոռալ և հայհոյանքներ հնչեցնել, սակայն նրանք չեն ենթարկվել Ալբերտ Գ-ի դիտողություններին և շարունակել են հնչեցնել հայհոյանքներ, այնուհետև զենք են պահել նրա ուղղությամբ, կրակել, վնասել մուտքի դռան ապակին և հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։
Դիլիջանի ճանապարհին ավտոմեքենան բախվել է հաստաբուն ծառերին ու ընկել ձորը. կան վիրավորներ
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Նշված արարքը կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին բերման է ենթարկել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, ժամանակավորապես Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի հանրակացարաններից մեկում բնակվող, 27-ամյա Աջայ Ռեջինդոռի Կումարին։ Դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։