ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի Հայաստանի մասնակից Կարինա Իգնատյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և խոսել իր երազանքից: Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլորին իրեն աջակցելու համար:
View this post on Instagram
«Ահա և եկավ այդքան սպասված օրը։ Այսօր «Մանկական Եվրատեսիլն» է։ Ինձ համար երազանք էր ներկայացնել Հայաստանը այդ մրցույթում, և այն իրականացավ։ Այժմ երազում եմ հաղթել և մրցույթը բերել Հայաստան։ Իհարկե, միայն ձեր աջակցությամբ։ Քվեարկությունը դեռ շարունակվում է, կարող եք քվեարկել մինչև ժամը 19։00` այցելելով www.jesc.tv կայք։ Այնուհետև, ևս մեկ անգամ կարող եք քվեարկել մրցույթի ընթացքում։ Շնորհակալ եմ անչաաափ»,-գրել է նա:
Ինչպես օգնել Կարինա Իգնատյանին, որ հաղթի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Նշենք, որ հայտնի երգիծաբաններ Գարիկ Մարտիրոսյանն ու Միշա Գալուստյանն իրենց սոցցանցային էջերում տարածել են այն հոլովակը, որը պատմում է, թե ինչպես քվեարկել Կարինա Իգնատյանի օգտին:
Նշենք, որ այսօր` նոյեմբերի 24-ին, ժամը 19:00-ին, «Առաջին ալիքի» ուղիղ եթերում կհեռարձակվի «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթը, որի ընթացքում հեռուստադիտողներին հնարավորություն կտրվի ևս մեկ անգամ քվեարկել։
Հարութ Փամբուկչյանը «Մանկական Եվրատեսիլ 2019» մրցույթի հայ մասնակցին հաղթանակ է մաղթել
Հիշեցնենք` մրցույթն այս տարի անցկացվում է Լեհաստանի Գլիվիցե քաղաքում։ Դրան կմասնակցեն 19 երկիր, այդ թվում` Հայաստանը։ Կարինան մրցույթում կներկայանա «Colors of your dream» ստեղծագործությամբ։