ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողներն իրականացրել են «Միջավայրը մաքրենք թմրամոլներից» օպերացիան. ձերբակալվել է պետական պաշտոնյա։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
«Երեկ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Խանջյան փողոցի «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քանի քաղաքացու: Քաղաքացիները եղել են Mercedes մակնիշի ավտոմեքենայով, նրանց մոտ հայտնաբերվել է «Լիրիկա» և «Սուբոտեքս» թմրամիջոցին նմանվող դեղահաբեր»,–գրում է կայքը։
Ըստ աղբյուրի` բերման ենթարկվածներն են 40-ամյա Գևորգ Պետրոսյանը, 50-ամյա Արթուր Հայրապետյանը, 48-ամյա Մանվել Մոսինյանը և 50-ամյա Էդուարդ Պողոսյանը: Բոլորը Երևանի բնակիչներ են։
Դեպքի վայրում կատարելով զննություն` ավտոմեքենայի սրահի առջևի աջ նստատեղի վրայից հայտնաբերվել է 0.2 մլ տարողությամբ ներարկիչ, որի մեջ առկա է եղել 0.1 մլ ծավալով անգույն յուրահատուկ հոտով հեղուկ, իսկ առջևի աջ նստատեղի դիմացի ոտնամանի վրայից հայտնաբերվել է «Վագա- ֆարմ» գրառմամբ պոլիէթիլենային տոպրակ: Այդ տոպրակում եղել է 4 հատ ներարկիչի բացված փաթեթներ, դատարկ ու ինչ–որ հեղուկով լցված ներարկիչներ։
Մոսկվայում ձերբակալվել է «Ալրաղացի Լյովիկը». նրան կարտահանձնեն
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաքիմիական:
Կայքը գրում է, որ Է. Պողոսյանը, Գ. Պետրոսյանը և Ս. Մոսինյանը ստորագրությամբ ազատ են արձակվել։ Իսկ Արթուր Հայրապետյանը, որը Շրջակա միջավայրի նախարարությում որպես Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Էկոտուրիզմի աջակցության և զարգացման բաժնի պետն է, ձերբակալվել է: