00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ լրագրողներից ովքեր են գնացել Ադրբեջան և ուր են այցելել. մանրամասներ, լուսանկարներ

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցГорода мира. Баку
Города мира. Баку - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի լրագրողների հետ նախատեսված հանդիպումները եղել են «հայելային»։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի ԶԼՄ-ների ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ–ների ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ պաշտոնական կայքից։

Теван Погосян на пресс-конференции по теме открытия первой  международной научно-образовательной школы в Дилижане - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Պողոսյան. «Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերը պետք է գնահատել արդյունքներով»

«Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ` Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ»,–ասել է արտաքին գործերի նախարարի մամուլ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի լրագրողների հետ նախատեսված հանդիպումները եղել են «հայելային»` երկու կողմի լրագրողներն էլ հանդիպել են ՀԿ–ների ներկայացուցիչների, լրագրողների հետ, այցելել են շախմատի դպրոց։ Ադրբեջանի լրագրողներն այցելել են Արցախ, իսկ հայ լրագրողները` Գանձակ։

Հայ լրագրողների աննախադեպ այցն Ադրբեջան. ի՞նչն էր անսպասելի նրանց համար

Ադրբեջան են գնացել Արցախի հանրային հեռուստաընկերության լրագրող Էդգար Էլբակյանը, «Մեդիամաքս» լրատվական գործակալության համահիմնադիր, գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը, «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը։

Анна Нагдалян - Sputnik Արմենիա
«Սպասում ենք Թբիլիսիի պարզաբանմանը». ԱԳՆ–ն` հայ լրագրողներին Վրաստան չթողնելու մասին

Ադրբեջանից Հայաստան են եկել Trend լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Էլչին Վալիևը, 1news.az–ի լրագրող Էլշան Ռուստամովը և Vestnik Kafkaza in Azerbaijan–ի թղթակից Օրհան Յոլչուևը։

Ինչո՞ւ եք դուք ներգրավվել Մինսկի խմբի բանակցություններում. Փաշինյանը` ադրբեջանցի լրագրողին

Հիշեցնենք, որ վերջին օրերին հայկական և ադրբեջանական մամուլում լուրեր էին շրջանառվում լրագրողների այցելության վերաբերյալ։ Մինչ այս ՀՀ ԱԳՆ–ն այդ լուրերը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել էր։

Ի դեպ, րոպեներ առաջ Արցախի հանրային հեռուստաընկերության լրագրող Էդգար Էլբակյանը facebook–ի իր էջում լուսանկար է տեղադրել Բաքվի հին քաղաքից` հայտնի «Աղջկա բերդ» աշտարակի մոտից (12-րդ դար): Լուսանկարին կից նա պատմել է Ադրբեջան կատարած տպավորիչ ուղևորության մասին, նշելով, որ հետաքրքիր է եղել հատկապես վերադարձի ճանապարհը՝ Բաքվից գնացքով դեպի Գանձակ, իսկ այնտեղից՝ մեքենայով Ղազախով դեպի վրացական սահման։ 

Լրագրողը նշել է, որ մոտակա օրերին հանդես կգա մանրամասն մամուլի հրապարակումներով՝ անդրադառնալով այցի մանրամասներին։

facebook–ի իրենց էջերում արդեն միմյանց նշելով` հրապարակումներ են արել նաև Բաքու մեկնած մյուս երկու լրագրողները` «Մեդիամաքս» լրատվական գործակալության համահիմնադիր, գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը, «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը։ Դավիթ Ալավերդյանն իր էջում լուսանկար է հրապարակել Բաքվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու զանգակատան ֆոնին։ Լուսանկարում երեքով են` ինքը, Արտյոմ Երկանյանն ու Էդգար Էլբակյանը։
Նշենք, որ հայ և ադրբեջանցի լրագրողները վերջին անգամ փոխադարձ այցելություններ են արել 2002 թվականին։
Լրահոս
0